scratch-l10n/www/scratch-website.faq-l10njson/hy.json
2022-03-19 03:14:43 +00:00

198 lines
No EOL
54 KiB
JSON
Raw Blame History

This file contains ambiguous Unicode characters

This file contains Unicode characters that might be confused with other characters. If you think that this is intentional, you can safely ignore this warning. Use the Escape button to reveal them.

{
"faq.title": "Հաճախ տրվող հարցեր (ՀՏՀ)",
"faq.intro": "Այս էջում կարող եք գտնել պատասխաններ Scratch-ի հաճախ տրվող հարցերի մասին:",
"faq.aboutTitle": "Գլխավոր հարցեր",
"faq.scratch3Title": "Scratch 3.0",
"faq.remixTitle": "Վերարտադրել և պատճենել ",
"faq.accountsTitle": "Հաշիվներ",
"faq.permissionsTitle": "Արտոնագիր և թույլտվություններ",
"faq.inappropriateContentTitle": "Անհամապատասխան բովանդակություն",
"faq.scratchExtensionsTitle": "Scratch-ի հավելումներ",
"faq.cloudDataTitle": "Ամպային փոփոխականներ",
"faq.aboutScratchTitle": "Ի՞նչ է Scratch-ը և ի՞նչ կարող եմ անել դրանով:",
"faq.aboutScratchBody": "Scratch ծրագրավորմա լեզվի և առցանց համայնքի միջոցով կարող եք ստեղծել Ձեր սեփական ինտերակտիվ պատումները, խաղերը, անիմացիաներն, և հնարավորություն կիսվելու դրանք ամբողջ աշխարհի հետ: Քանի որ երիտասարդները ստեղծում և կիսվում են նախագծերով, ուստի նրանք ձեռք են բերում ստեղծագործական և համակարգային մտածողություն, ինչպես նաև համատեղ աշխատելու ունակություն: Scratch-ի մասին ավելին իմանալու համար այցելեք {aboutScratchLink} էջը:",
"faq.aboutScratchLinkText": "Scratch-ի մասին",
"faq.makeGameTitle": "Ինչպե՞ս պատրաստել խաղ կամ անիմացիա Scratch-ի միջոցով :",
"faq.makeGameBody": "Ստուգեք {ideasLink} -ը՝ տեսնելու մի շարք ուղիներ scrath-ը մեկնարկելու համար:",
"faq.ideasLinkText": "Գաղափարների էջ",
"faq.whoUsesScratchTitle": "Ո՞վ է օգտագործում Scratch-ը:",
"faq.whoUsesScratchBody": "Scratch-ն օգտագործում են տարբեր տեսակի մասնագիտությամբ և փորձով մարդիկ աշխարհի բոլոր երկրներում, տարբեր տեսակի կարգաբերումներով ՝ տներ, դպրոցներ, գրադարաններ, թանգարաններ և այլն: Այն նախագծած է հատկապես 8-ից 16 տարեկան երիտասարդների համար, բայց տարբեր տարիքի մարդիկ ևս ստեղծում և տարածում են Sratch նախագծեր: Փոքր երեխանները կարող են փորձել {scratchJrLink} -ն, որը Scratch-ի պարզեցված տարբերակն է 5-ից 7 տարեկաններ համար: ",
"faq.requirementsTitle": "Որո՞նք են Scratch-ի համակարգային պահանջները:",
"faq.requirementsBody": "Scratch-ը կարող է աշխատել գրեթե բոլոր տեսակի անհատական համակարգիչների, նոթբուքների ու պլանշետների ՎԵԲ զննարկիչներում: Սմարտֆոններոով կարող եք դիտել նախագծերը, բայց հնարավոր չէ այն ստեղծել կամ խմբագրել: Ստորև ներկայացված է պաշտոնապես աջակցվող զննարկիչների ցանկը:",
"faq.requirementsDesktop": "Աշխատասեղան",
"faq.requirementsDesktopChrome": "Chrome (63+)",
"faq.requirementsDesktopEdge": "Edge (15+)",
"faq.requirementsDesktopFirefox": "Firefox (57+)",
"faq.requirementsDesktopSafari": "Safari (11+)",
"faq.requirementsDesktopIE": "Internet Explorer-ով հասանելի չէ:",
"faq.requirementsTablet": "Պլանշետ",
"faq.requirementsTabletChrome": "Մոբայլ Chrome (63+)",
"faq.requirementsTabletSafari": "Մոբայլ Safari (11+)",
"faq.requirementsNote": "Նշում ՝",
"faq.requirementsNoteDesktop": "Եթե Ձեր համակարգիչը չի համապատասխանում այս պահանաջներին, ապա կարող եք փորձել {downloadLink} խմբագրիչը (տես հաջորդ հարցը ՀՏՀ-ում):",
"faq.scratchApp": "Scratch ծրագիր",
"faq.requirementsNoteWebGL": "Եթե հանդիպել եք WebGL-ի սխալին, ապա փորձեք այլ տեսակի զննարկիչներ:",
"faq.requirementsNoteTablets": "Այս պահին գրասալիկներում բացակայում է «երբ ստեղնը սեղմված է» մասնիկը և մկնիկի աջ սեղմումով ցանկի բովանդակությունը:",
"faq.offlineTitle": "Ունե՞ք ներբեռնված տարբերակը, կարող եք ստեղծել և դիտել նախագծերը առանց համացանցի ռեժիմում: ",
"faq.offlineBody": "Scratch ծրագիրը թույլ է տալիս ստեղծել նախագծեր, առանց համացանցի առկայության: Scratch-ը կարող եք ներբեռնել {downloadLink} կայքից կամ հավելվածների խանութից (սա նախկինում կոչվում էր «Scratch offline editor»): ",
"faq.uploadOldTitle": "Կարո՞ղ եմ ավելի հին տարբերակներով ստեղծված նախագծերը վերբեռնել Scratch-ի վեբ կայք:",
"faq.uploadOldBody": "Այո, դուք կարող եք տարածել կամ վերբեռնել նախագծերը, որոնք ստեղծվել են նախորդ Scratch-ի տարբերակներով և նրանք կլինեն տեսանելի բոլորի համար, ինչպես նաև օգտատերերը կարող են գործարկել ու խմբագրել այն: (սակայն չեք կարող ներբեռնել նոր տարբերակով ստեղծված նախագիծը և բացել հին scratch-ի տարբերակով: Օրինակ, դուք չեք կարող բացել Scratch 3.0 նախագիծը {scratch2Link}-ի աշխատասեղանի տարբերակով, քանի որ Scratch 2.0-ը չի կարող կարդալ .sb3 ձևաչափով նախագծի նիշքը):",
"faq.scratch2": "Scratch 2.0",
"faq.scratchCostTitle": "Որքա՞ն արժե Scratch- ը: Ինձ պե՞տք է արտոնագիր:",
"faq.scratchCostBody": "Scratch-ը անվճար է և միշտ էլ այդպես կլինի: Արտոնագրի կարիք չկա, այն կարող եք օգտագործել տանը, դպրոցում կամ այլ վայրերում: Scratch-ի ծրագրավորման և պահպանության ծախսերը վճարվում է դրամաշնորհների և նվիրաբերումների միջոցով: Եթե ցանկանում եք աջակցել Scratch-ին, ապա ստուգեք այ էջը ՝ {donateLink}: ",
"faq.donateLinkText": "Նվիրաբերման էջ",
"faq.mediaLabTitle": "Ո՞վ է ստեղծել Scratch-ը:",
"faq.mediaLabBody": "Scratch-ը ծրագրավորել և պահպանում են Scratch-ի թիմի անդամները՝ {llkLink} -ի {mediaLabLink}-ում:",
"faq.llkLinkText": "Lifelong Kindergarten-ի խումբ",
"faq.mediaLabLinkText": "MIT Media Lab",
"faq.aboutScratch3Title": "Ի՞նչ է Scratch 3.0 -ն:",
"faq.aboutScratch3Body": "Scratch 3.0-ը վերջին սերնդի տարբերակն է,որը թողարկվել է 2019 թ.-ի Հունվարի 2-ին: Այն նախագծված է հետևյալ քայլային զարգացմամբ ՝ ինչպե՞ս, ի՞նչ և որտե՞ղ պետք է ստեղծել Scratch-ը: Այն ներառում է մեծ քանակությամբ նոր կերպարներ, ամբողջապես նոր ձայնային խմբագրիչ ու նոր մասնիկներ ծրագրավորման համար : Scratch 3.0-ով կարող եք ստեղծել և գործարկել նախագծեր ոչ միայն Ձեր անհատական կամ դյուրակիր համակարգիչներում, այլ նաև գրասալիկներում (պլանշետ): ",
"faq.reportBugsScratch3Title": "Ինչպե՞ս կարող եմ Scratch 3.0 -ում հաղորդել վրիպակների մասին և կիսվել հետադարձ կապով:",
"faq.reportBugsScratch3Body": "Դուք կարող եք հաղորդել վրիպակների մասին և կիսվել հետադարձ կապով Scratch-ի {forumsLink} ֆորումների քննարկում բաժնում:",
"faq.forumsLinkText": "Վրիպակներ և թերություններ",
"faq.languagesScratch3Title": "Արդյո՞ք Scratch 3.0-ը հասանելի է տարբեր լեզուներով:",
"faq.languagesScratch3Body1": "Այո, ծրագրավորման մասնիկների լեզուն փոխելու համար անհրաժեշտ է սեղմել “երկրագունդ” պատկերի վրա, որը գտնվում է խմբագրային հատվածի ամենավերևի ձախ անկյունում, և ապա դեպի վար իջնող ցանկից ընտրել Ձեր ուզած լեզուն:",
"faq.languagesScratch3Body2": "Մեր ամբողջ թարգմանությունները կատարում են կամավորները: Scratch 3.0 խմբագրիչն արդեն թարգմանվել է ավելի քանի 40 լեզուներով: Կից {transifexLink} -ում կարող եք տեսնել բոլոր լեզուները, որոնք այս պահին թարգմանում և վերանայում են: Եթե ցանկանում եք օգնել թարգմանություն կատարելով, ապա խնդրում ենք կապվել մեզ հետ ՝{emailLink} :",
"faq.transifexLinkText": "թարգմանության սերվեր",
"faq.removedBlocksScratch3Title": "Արդյո՞ք Scratch 3.0-ն հեռացրել է որևէ կոդավորման մասնիկ ավելի վաղ Scratch-ի տարբերակներից:",
"faq.removedBlocksScratch3Body": "Scratch 3.0-ից ոչ մի կոդավորման մասնիկ չի հեռացվել, սակայն կատարվել է մի քանի փոքր փոփոխություններ և տեղափոխություններ (այստեղ կարող եք գտնել դրանց նկարագրությունը ՝ {extensionsFAQLink}): ",
"faq.newBlocksScratch3Title": "Արդյո՞ք Scratch 3.0-ը նոր մասնիկներ է ներմուծել:",
"faq.newBlocksScratch3Body": "Այո, Scratch 3.0-ում կարող եք գտնել ՝",
"faq.newBlocksSoundEffect": "«Ձայնի էֆեկտ»-ի նոր մասնիկներ",
"faq.newBlocksOperators": "Նոր օպերատորներ, որոնք հեշտացնում են տեքստի հետ աշխատանքը (տողեր)",
"faq.newBlocksPen": "Գրիչի նոր մասնիկներ, ներառյալ թափանցիկության հնարավորությունը",
"faq.newBlocksGlide": "Սահելու նոր մասնիկ ՝ հեշտությամբ դեպի կերպարը (կամ պատահական կետը) տեղափոխելու համար",
"faq.newBlocksExtensions": "Բազմաթիվ նոր կարողություններ «Scratch ընդարձակումներ»-ի միջոցով (տե՛ս ընդարձակումներ բաժինը ներգևում)",
"faq.biggerBlocksScratch3Title": "Ինչո՞ւ են մասնիկները ավելի մեծ Scratch 3.0-ում, քան ավելի հին տարբերակների դեպքում:",
"faq.biggerBlocksScratch3Body": "Որպեսզի Scratch 3.0-ը ավելի լավ աշխատի հպվող էկրանների համար (որոնցից են՝ Chromebook-ները, Windows Surface դյուրակիր համակարգիչներն ու գրասալիկները)՝ պետք էր սարքել ավելի մեծ մասնինկներ, որը կհեշտացներ մատով քաշելու և մասնիկներին միացնելու ֆունկցիան: Բացի այդ, մեծ մասնիկները օգնում են ավելի հեշտ կողմնորոշվել, երբ օգտվում ենք փոքր էկրաններով:",
"faq.extensionsScratch3Title": "Որտե՞ղ են գտնվում Գրիչ, Ձայն և Տեսանյութի ընկալում մասնիկները:",
"faq.extensionsScratch3Body": "Գրիչ, Ձայն և Տեսաընկալում մասնիկները տեղափոխվել են հավելումների բաժին: Հավելումները ավելացնելու համար անհրաժեշտ է սեղմել էկրանի ներքևի ձախ կոճակը (տե՛ս ներքևում գտնվող «Հավելումներ» բաժինը):",
"faq.paintEditorScratch3Title": "Ի՞նչ նոր հնարավորություններ ունի նկարչական խմբագրիչը:",
"faq.paintEditorScratch3Body": "Նկարչական խմբագրիչը ամբողջովին վերանախագծվել է: Լրացվել է նոր հզոր հատկանիշներով, միևնույն ժամանակ մնալով, որպես պարզ գործիք: ",
"faq.paintEditorLayout": "Նոր դասավորվածություն, որը հասանելի և տեսանելի է դարձնում գործիքներն ու ընտրանքները:",
"faq.paintEditorTools": "Նոր գործիքներ, օրինակ «ռետինը», որը աշխատում է վեկտորային ռեժիմում ",
"faq.paintEditorColors": "Գույների ընտրության և կարգավորման ավելի լայն հնարավորություններ",
"faq.paintEditorVector": "Վեկտորային կետերի ավելի մեծ ղեկավարում (կոր բռնակներ և կետային ռեժիմներ)",
"faq.paintEditorLayers": "Շերտերը դասավորելու լրացուցիչ հրամաններ («բերել առաջ», «տեղափոխել դեպի ետ» և այլն)",
"faq.paintEditorGradients": "Նոր գրադիենտի կառավարում",
"faq.soundEditorScratch3Title": "Որոնք են ձայնային խմբագրիչի նոր առանձնահատկությունները:",
"faq.soundEditorScratch3Body": "Ձայնային խմբագրիչը վերափոխվել է այնպես, որ հեշտացել է ձայնագրելու և փոփոխելու գործողությունները: Այն ունի մի շարք նոր հնարավորություններ `",
"faq.soundEditorRecording": "Ձայնագրման նոր համակարգ, որն ավելի հեշտ է օգտագործել",
"faq.soundEditorTrimming": "Ձայնի կտրատման նոր համակարգ, որն ավելի հեշտ է օգտագործել",
"faq.soundEditorEffects": "Ձայնային խմբագրման նոր հնարավորություններ (ինչպիսիք են «ավելի արագ», «դանդաղ», «արձագանք» և «ռոբոտ»)",
"faq.tipsWindwScratch3Title": "Ի՞նչ է տեղի ունեցել Scratch-ի խորհուրդներ պատուհանի հետ:",
"faq.tipsWindowScratch3Body": "Խորհուրդ պատուհանի փոխարեն, Scratch 3.0- ը տրամադրում է նմանատիպ նյութեր «Ձեռնարկների գրադարան»-ի միջոցով, որը հասանելի է խմբագրիչի միջերեսի վերին գոտում «Ձեռնարկներ» հղման մեջ : Դուք կգտնեք ձեռնարկներ ամբողջական նախագծեր ստեղծելու համար (օրինակ ՝ «Ստեղծել հետապնդման խաղ») կամ հատուկ մասնիկներ և առանձնահատկություններ (օրինակ ՝ «Ձայնագրեք ձայն» կամ «Այնպես արեք, որ պտտվի»): Շուտով կավելանան նաև այլ դասընթացներ (օրինակ ՝ «Pong խաղ» և «Այնպես արեք, որ թռչի»):",
"faq.remixDefinitionTitle": "Ի՞նչ է վերամշակումը:",
"faq.remixDefinitionBody": "Երբ Scratch-ի օգտատերը պատճենում է ուրիշի նախագիծը և փոփոխում այն՝ իր սեփական գաղափարները ավելացնելու համար (օրինակ, գործողությունները կամ զգեստները փոխելով), արդյունքում ստացված նախագիծը կոչվում է «վերամշակում/վերարտադրում»: Scratch կայքում օգտագործված յուրաքանչյուր նախագիծ հնարավոր է վերափոխել: Նույնիսկ աննշան փոփոխությունը համարում ենք, որպես վավեր վերամշակում այնքան ժամանակ, քանի դեռ այն տրված է նախագծի բնօրինակը ստեղծողին և մյուսներին, ովքեր նշանակալի ներդրում են ունեցել վերամշակման մեջ:",
"faq.remixableTitle": "Ինչո՞ւ է Scratch֊ի թիմը պահանջում, որ բոլոր նախագծերը ունենան «վերամշակելու» հնարավորություն:",
"faq.remixableBody": "Մենք հավատում ենք, որ այլ մարդկանց նախագծեր վերամշակելը հիանալի միջոց է ծրագրավորում սովորելու և հետաքրքիր նախագծեր ստեղծելու համար: Վերամշակման միջոցով ստեղծագործական գաղափարները տարածվում են Scratch-ի համայնքում և դրանից օգուտ են քաղում բոլորը: Scratch կայքում օգտագործված բոլոր ծրագրերը ընդգրկված են “Creative Commons Share Alike” արտոնագրի ներքո, ինչը նշանակում է, որ դուք կարող եք վերամշակել ցանկացած նախագիծ, որը դուք տեսնում եք Scratch-ի կայքում, և բոլորը կարող են վերափոխել այն նախագծերը, որոնք դուք կիսում եք կայքում: .",
"faq.creativeCommonsTitle": "Ի՞նչ անել, եթե ես չեմ ուզում, որ մյուսները վերամշակեն իմ նախագծերը:",
"faq.creativeCommonsBody": "Վերամշակումը Scratch֊ի համայնքի անբաժանելի մասն է: Եթե չեք ցանկանում, որ ուրիշները դիտեն կամ վերամշակեն ձեր ստեղծագործությունները, ապա կարող եք նախագծեր ստեղծել Scratch կայքում, բայց դրանք չկիսել կայքում:",
"faq.fairUseTitle": "Կարո՞ղ եմ իմ նախագծերում օգտագործել նկարներ, ձայներ և մեդիա համացանցից:",
"faq.fairUseBody": "Եթե նախընտրում եք մեկ ուրիշի աշխատանքը ներդնել ձեր նախագծում, համոզվեք, որ նրանք թույլ են տալիս օգտագործել ու լավ կլինի, որ Ձեր նախագծում ներառեք բնօրինակի հղումը: Վերամշակման համար արդեն արտոնագրած նկարներ / ձայները կարող եք որոնել այստեղ՝ {ccLink}։",
"faq.ccLinkText": "Creative Commons որոնման էջ",
"faq.whyAccountTitle": "Ինչո՞ւ է օգտակար ունենալ Scratch֊ի հաշիվ։",
"faq.whyAccountBody": "Նույնիսկ առանց հաշվի, դուք կարող եք գործարկել այլ մարդկանց նախագծերը, կարդալ մեկնաբանություններն ու ֆորումները և նույնիսկ ստեղծել ձեր սեփական ծրագրերը: Բայց ձեզ հարկավոր է հաշիվ՝ նախագծերը պահպանելու և համօգտագործելու, մեկնաբանություններ գրելու, ֆորումում գրառումներ կատարելու և այլ «սոցիալական» գործողություններին մասնակցելու համար (ինչպես օրինակ ՝ «հավանել» այլ մարդկանց նախագծերը):",
"faq.createAccountTitle": "Ինչպե՞ս պետք է ստեղծեմ Scratch-ի հաշիվ:",
"faq.createAccountBody": "Պարզապես սեղմեք «Միանալ» կոճակը Scratch-ի գլխավոր էջից: Դուք պետք է պատասխանեք մի քանի հարցերի և տրամադրեք Ձեր էլ․փոստի հասցեն: Դա տևում է ընդամենը մի քանի րոպե ու այն լիովին անվճար է:",
"faq.checkConfirmedTitle": "Ինչպե՞ս կարող եմ ստուգել, արդյո՞ք իմ հաշիվը հաստատված է:",
"faq.howToConfirmTitle": "Ինչպե՞ս հաստատեմ իմ հաշիվը:",
"faq.howToConfirmBody": "Scratch- ում նոր հաշիվ ստեղծելուց հետո էլ. փոստով կստանաք հղման հաղորդագրությունը: Պարզապես անցեք հղումով` Ձեր հաշիվը հաստատելու համար: Հաշիվը հաստատելուց հետո դուք կկարողանաք կիսել նախագծեր, մեկնաբանություններ գրել և ստեղծել ստուդիաներ: Հաշվի հաստատումը նաև թույլ է տալիս ստանալ էլ․փոստով թարմացումներ Scratch Team-ից: Եթե չեք կարող գտնել էլ. փոստը հաստատող հղումը, ապա ստուգեք ձեր Spam թղթապանակը: Եթե դեռ չեք կարողանում գտնել այն և ցանկանում եք ստանալ մեկ այլ օրինակը, անցեք ձեր Հաշվի կարգավորումները, սեղմեք էլ․փոստի էջանիշը և հետևեք այնտեղ եղած հրահանգներին: Խնդրում ենք նկատի ունենալ, որ նամակի տեղ հասնելը կարող է տևել մինչև մեկ ժամ: Եթե դեռ մեկ ժամից հետո նամակը չեք ստացել, ապա կապնվեք մեզ հետ այստեղ՝ {contactLink} :",
"faq.contactLinkText": "տեղեկացրեք մեզ",
"faq.checkConfirmedBody": "Ստուգելու համար, թե արդյոք ձեր հաշիվը հաստատված է, մուտք գործեք ձեր Scratch հաշիվ և գնացեք {settingsLink} ձեր էջ: Հաստատված էլ. փոստի հասցեները ցույց կտան կանաչ փոքր կետով: Հակառակ դեպքում, կտեսնեք «Ձեր էլ.փոստի հասցեն հաստատված չէ» տեքստը նարնջագույնով:",
"faq.settingsLinkText": "Էլ․փոստի կարգավորումներ",
"faq.requireConfirmTitle": "Արդյո՞ք ես պետք է հաստատեմ իմ հաշիվը:",
"faq.requireConfirmBody": "Դուք դեռ կարող եք օգտագործել Scratch-ի շատ հնարավորություններ` առանց ձեր հաշիվը հաստատելու, ներառյալ նախագծեր ստեղծելու և պահպանելու համար (առանց դրանց տարածման):",
"faq.forgotPasswordTitle": "Մոռացել եմ մուտքանունը կամ գաղտնաբառը: Ինչպե՞ս վերականգնել այն:",
"faq.forgotPasswordBody": "Լրացրեք ձեր մուտքանունը կամ էլ. փոստի հասցեն {resetLink} էջում: Կայքը էլեկտրոնային նամակ կուղարկի Ձեր մուտքանունի հետ կապված հասցեին և կարող եք օգտագործել նամակի հղումը՝ Ձեր գաղտնաբառը վերականգնելու համար:",
"faq.resetLinkText": "Գաղտնաբառի վերականգնում",
"faq.changePasswordTitle": "Ինչպե՞ս կարող եմ փոխել իմ գաղտնաբառը:",
"faq.changePasswordBody": "Մուտք գործեք ձեր Scratch-ի հաշիվ, այնուհետև այցելեք {changeLink} էջ, որտեղ կարող եք փոխել ձեր գաղտնաբառը:",
"faq.changeLinkText": "Գաղտնաբառի կարգավորումներ",
"faq.changeEmailTitle": "Ինչպե՞ս կարող եմ փոխել իմ էլ. փոստի հասցեն:",
"faq.changeEmailBody": "Մուտք գործեք ձեր Scratch-ի հաշիվ, ապա այցելեք մեր {changeEmailLink} էջ, որտեղ կարող եք փոխել ձեր էլ. փոստի հասցեն:",
"faq.newScratcherTitle": "Ինչպե՞ս կարող եմ անցնել «Նոր Scratcher»-ից «Scratcher»֊ի:",
"faq.newScratcherBody": "Երբ ստեղծում եք հաշիվ, դուք հանդիսանում եք որպես «Նոր Scratcher»: Scratcher դառնալու համար դուք պետք է ստեղծեք և տարածեք նախագծեր, կատարեք օգտակար մեկնաբանություններ այլ նախագծերում և լինել համբերատար: Պահանջները բավարարելուց հետո, Ձեր անհատական էջում կհայտնվի հղում, որը հրավիրում է ձեզ դառնալ Scratcher և դուք կունենաք որոշ լրացուցիչ հնարավորություններ Scratch-ի կայքում: (Պետք է նկատի ունենալ, որ մենք չենք առանձացնում «Նոր Scratcher»֊ին և «Scratch»֊ին)",
"faq.multipleAccountTitle": "Կարո՞ղ եմ ունենալ մեկից ավելի հաշիվ:",
"faq.multipleAccountBody": "Օգտակար է ունենալ մի քանի հաշիվ Scratch-ի կայքում, այնքան ժամանակ, քանի դեռ դրանցից մեկը չի հակասում {cgLink}-ը: Այդ դեպքում բոլոր հարակից հաշիվները կարող են արգելափակվել կամ ջնջվել:",
"faq.multipleLoginTitle": "Լա՞վ է, որ մեկից ավելի անձիք կարողանան մուտք գործել հաշիվ:",
"faq.multipleLoginBody": "Չի թույլատրվում, քանի որ «Վեբ» էջն ու նախագծի խմբագիրը կարող են հեշտությամբ շփոթվել, երբ մեկից ավելի անձինք մուտք են գործում նույն հաշիվ: Երբ հաշիվն ինչ-որ {cgLink} -ի կարգ է խաղտում, բոլոր կապված հաշիվները կարող են արգելափակվել կամ ջնջվել: Եթե դուք կիսում եք հաշիվ որևէ մեկի հետ, ով դրա հետ որևէ վատ բան է անում, դա նշանակում է, որ ձեր հաշիվները կարող են արգելափակվել մյուս անձի արածի համար:",
"faq.changeUsernameTitle": "Կարո՞ղ եմ փոխել իմ մուտքանունը:",
"faq.changeUsernameBody": "Scratch կայքի կառուցվածքը կախված է անփոփոխ հաշվի մուտքանուն ունենալուց, այնպես որ հնարավոր չէ փոխել ձեր օգտվողի անունը: Եթե իսկապես պետք է նոր օգտվողի անվան անցնել, ապա կարող եք նոր հաշիվ ստեղծել, բայց ստիպված կլինեք դուք ինքներտ պատճենել նախագծերը նոր հաշվի մեջ:",
"faq.shareInfoTitle": "Ի՞նչ տեղեկություններ կարող եմ տարածել իմ հաշվից (միջոցով):",
"faq.shareInfoBody": "Խնդրում ենք մի կիսվեք անձնական տվյալներով, ինչպիսիք են Ձեր բնակության հասցեն, էլ․փոստը, հեռախոսահամարը կամ ցանկացած այլ բան, որը կարող է օգտագործվել Scratch- ի կայքից դուրս կապ հաստատելու համար: Խնդրում ենք զեկուցել նախագծերի, մեկնաբանությունների կամ ֆորումի գրառումների մասին, որոնք պարունակում են այսպիսի տեղեկատվություն, քանի որ Scratch-ի թիմը կարող է հեռացնել տեղեկատվությունը և տվյալ հեղինակին կարող ենք հիշեցնել մեր քաղաքականության մասին՝ անձնական կոնտակտների վերաբերյալ:",
"faq.deleteAccountTitle": "Ինչպե՞ս կարող եմ ջնջել իմ հաշիվը։",
"faq.deleteAccountBody": "Մուտք գործեք Scratch, ապա սեղմեք ձեր օգտվողի անունը վերին աջ անկյունում: Ընտրեք «Հաշվի կարգավորումներ» բաժինը, այնուհետև սեղմեք «Ես ուզում եմ ջնջել իմ հաշիվը» հղումը էջի ներքևի մասում: Բայց դա պետք է անեք միայն այն դեպքում, եթե լիովին վստահ եք, որ ցանկանում եք ջնջել ձեր հաշիվը:",
"faq.scratchFreeTitle": "Scratch- ը անվճա՞ր է: Կարո՞ղ եմ այն օգտագործել այնտեղ, որտեղ ուզեմ:",
"faq.scratchFreeBody": "Այո, «Scratch»֊ն անվճար է: Դուք կարող եք այն օգտագործել դպրոցում, կազմակերպել դասընթացներ դրա մասին (նույնիսկ դասընթաց, որը վճարովի է): Անհրաժեշտ չէ ձեռք բերել արտոնագիր: Այն անվճար է:",
"faq.scratchScreenshotTitle": "Կարո՞ղ եմ օգտագործել Scratch-ի էկրանի լուսապատճեները(screenshots) գրքում կամ «պրեզենտացիա»-ի մեջ:",
"faq.scratchScreenshotBody": "Այո, դուք կարող եք օգտագործել Scratch հավելվածի և կայքի էկրանի լուսապատճեները գրքում կամ շնորհանդեսների մեջ ու համարել, որ դրանք արտոնագրված են {licenseLink}-ով: Միայն խնդրում ենք, որ Ձեր նյութերում որևէ տեղ նշում կատարեք, որում կասվի. «Scratch-ը ` Scratch Foundation-ի նախագիծն է, որը ստեղծվել է Lifelong Kindergarten խմբի և MIT Media Lab-ի համատեղ աշխատնքով։ Այն անվճար է և հասանելի է https://scratch.mit.edu կայքում»:",
"faq.licenseLinkText": "Creative Commons Attribution-ShareAlike",
"faq.scratchDescriptionTitle": "Կարո՞ղ եմ ներառել «Scratch» -ի նկարագրությունը գրքերի կամ այլ նյութերի մեջ :",
"faq.scratchDescriptionBody": "Իհարկե: Խորհուրդ ենք տալիս հետևյալ նկարագրությունը. «Scratch-ը ծրագրավորման լեզու և առցանց համայնք է, որտեղ կարող եք ստեղծել ձեր սեփական ինտերակտիվ պատմությունները, խաղերն ու անիմացիաները, որտեղ կարող եք տարածել սեփական ստեղծագործությունները աշխարհի այլ մարդկանց հետ: Երիտասարդները ստեղծում և տարածում են Scratch-ով նախագծերը և այդ ժամանակ նրանք սովորում են ստեղծագործել, մտածել համակարգված և աշխատել համատեղ: Scratch- ը {sfLink} -ի և Lifelong Kindergarten խմբի համատեղ աշխատանքն է MIT Media Lasb-ում Այն անվճար է ու հասանելի է ասյտեղ՝ https://scratch.mit.edu»:",
"faq.presentScratchTitle": "Կարո՞ղ եմ գիտաժողովում ներկայացնել Scratch֊ը:",
"faq.presentScratchBody": "Դուք կարող եք հանգիստ շնորհանդեսներ կազմակերպել Scratch֊ի վերաբերյալ դասավանդողներին կամ այլ խմբերում։",
"faq.supportMaterialTitle": "Կարո՞ղ եմ օգտագործել/վերամշակել Scratch֊ի նյութերը, զգեստները, պատկերները, ձայները կամ նմուշային նախագծեր,ը որոնք առկա են կայքում:",
"faq.supportMaterialBody": "Այո, «Scratch»-ի կայքում աջակցության մեծ մասը հասանելի է {licenseLink} աևտոնագրի ներքո: Մի քանի բացառություններ կան՝ Scratch Logo-ն, Scratch Cat-ը, Gobo-ն, Pico-ն, Nano-ն, Giga-ն և Tera-ն Scratch ապրանքանիշներ են, և դրանք չեք կարող օգտագործվել, առանց Scratch Team-ի բացահայտ թույլտվության:",
"faq.sellProjectsTitle": "Կարո՞ղ եմ վաճառել իմ Scratch֊ի նախագծերը:",
"faq.sellProjectsBody": "Այո, Ձեր Scratch֊ի նախագիծը Ձեր ստեղծածներն են: Բայց հիշեք, որ Scratch-ի կայքում, Ձեր նախագիծը կիսելուց հետո բոլորն ունեն հնարավորություն անվճար ներբեռնելո , վերաձևակերպելու և օգտագործելու նախագիծը {licenseLink} արտոնագրի պայմանների ներքո: Այսպիսով, եթե մտադիր եք վաճառել ձեր նախագիծը, գուցե ցանկանաք այն չտարածել Scratch կայքում:",
"faq.sourceCodeTitle": "Որտե՞ղ կարող եմ գտնել Scratch-ի սկզբնաղբյուրի կոդը:",
"faq.sourceCodeBody": "Scratch ծրագրավորման խմբագրիչի համար նախատեսված աղբյուրի կոդը կարելի է գտնել {guiLink} այստեղ: Աղբյուրի կոդը {flashLink} և {scratch14Link}, հասանելի են նաև GitHub- ում: «Scratch» կայքին վերաբերող զարգացման նախագծերի վերաբերյալ նոր տեղեկություններ ստանալու համար այցելեք մեր կայք՝ {developersLink}:",
"faq.scratch14": "Scratch 1.4",
"faq.okayToShareTitle": "Ինչպե՞ս իմանալ, լավ է տարածել նախագիծը Scratch֊ի կայքում, թե ոչ:",
"faq.okayToShareBody": "Ստուգեք Scratch -ի {cgLink}-ն: Դրանք պետք է լինեն հակիրճ և չպարունակեն մի շարք իրավական նյութեր: Scratch-ի յուրաքանչյուր էջի ներգևում առկ է հղում:",
"faq.reportContentTitle": "Ի՞նչ անեմ, եթե նկատեմ որևէ անտեղի բան:",
"faq.reportContentBody": "Կարող եք սեղմել այն հղումը, որում ասվում է «զեկուցել» ցանկացած նախագծի, մեկնաբանության, քննարկման գրառման, ստուդիայի կամ անհատական էջի վրա, որտեղ կտեսնեք մի բան, որը Scratch֊ի համար լավ չէ: Եթե իրավիճակը բարդ է բացատրելու համարմ, ապա կարող եք օգտագործել {contactLink} հղումը (յուրաքանչյուր էջի վերջում): Համոզվեք, որ հնարավորինս շատ մանրամասներ եք ներառել՝ համապատասխան էջերի հղումներով:",
"faq.noFlameTitle": "Ի՞նչ անեմ, եթե տեսնում եմ, որ ինչ-որ մեկը վիրավորում կամ անարգում է:",
"faq.noFlameBody": "Մի ավելացրեք կրակը: Այդպիսի մեկնաբանություններին պատասխանելը պարզապես վատացնում է իրավիճակը և կարող է հանգեցնել, որ Ձեր հաշիվը արգելափակվի: Փոխարենը, պարզապես հաղորդեք մեզ և մենք կհետևենք հեղինակին: Մենք ամեն օր հաշվետվություններ ենք ստուգում ՝ օրվա ընթացքում բազմակի անգամ, այնպես որ, համոզված եղեք, մենք կկարգավորենք իրավիճակը:",
"faq.reviewContentTitle": "Ի՞նչ է անում Scratch-ի թիմը, երբ ինչ-որ բան զեկուցվում է կամ դրոշանշվում:",
"faq.reviewContentBody": "Scratch-ի թիմը ամեն օր ստուգում է մեկնաբանությունները և նախագծերը: Եթե ինչ-որ բան հակասում է {cgLink}-ին, ապա մենք այն հեռացնում ենք և նախազգուշացնում տվյալ հաշվին: Կարող ենք նաև արգելափակել այն հաշիվները կամ ցանցերը, որոնք օգտագործվել են խաղտումը տարածելու համար, կախված այն բանից, թե ինչն է տարածվել ու միգուցե տվյալ մարդը արդեն իսկ եղել է նախազգուշացված։",
"faq.blockedAccountTitle": "Ի՞նչ է պատահում, երբ հաշիվը արգելափակվում է:",
"faq.blockedAccountBody": "Երբ հաշիվը արգելափակված է, օգտատերը այլևս չի կարող մուտք գործել իր հաշիվ, օգտագործել այն նախագծեր ստեղծելու կամ նոր մեկնաբանություններ տեղադրելու համար: Մտնելիս նրանք տեսնում են մի էջ, որը բացատրում է, թե ինչու է հաշիվն արգելափակվել, և մի վեբ ձևաթուղթ, որը նրանք կարող են օգտագործել` ապաարգելավորման խնդրանքով: Եթե օգտատերը ցույց է տալիս, որ արդեն հասկացել է, թե ինչու է իր հաշիվն արգելափակվել, և խոստանում է հետագայում հետևել Scratch-ի կանոններին՝ {cgLink}, ապա հաշիվն ապաարգելափակվում է:",
"faq.stolenAccountTitle": "Ինչ-որ մեկը մուտք է գործել իմ հաշիվ և արգելափակել է իմ հաշիվը: Ի՞նչ կարող եմ անել:",
"faq.stolenAccountBody": "Դուք պատասխանատու եք Ձեր գաղտնաբառը անվտանգ պահելու համար: Եթե որևէ մեկը, ում դուք գիտեք, վերցրել է ձեր հաշիվը և վատ բաներ է արել, ապա տեղեկացրեք տվյալ համակարգչի համար պատասխանատու չափահաս անձի: Եթե կարծում եք, որ չգիտեք ինչ-որ մեկին, ով մուտք ունի Ձեր հաշիվ, փոխեք գաղտնաբառը և/կամ օգտագործեք հղումը {contactLink}` խնդիրը բացատրելու համար: Եթե ձեր հաշիվը արգելափակված է այն բանի համար, որ դուք արել եք այն, որը դեմ է Scratch-ի կանոններին՝ {cgLink}, խնդրում ենք մի ասեք մեզ, որ մեկ ուրիշն է դա արել: Երբ մարդիկ ասում են, որ մեկ ուրիշն իր հաշիվն օգտագորել է ինչ-որ վատ բան անելու համար, ապա մենք պետք է փորձենք և զրուցենք այդ մարդու հետ, նախքան հաշիվը վերականգնելը: Սա նշանակում է, որ Ձեր հաշիվը պարզապես ավելի երկար կմնա արգելափակված, քան եթե անկեղծ լինեք մեզ հետ կատարվածի վերաբերյալ:",
"faq.aboutExtensionsTitle": "Որոնք են հավելումները:",
"faq.aboutExtensionsBody": "Scratch-ի խմբագրում կարող եք ավելացնել լրացուցիչ մասնիկների հավաքածուներ, որոնք կոչվում են «հավելումներ/ընդարձակումներ»: Օրինակ, կան ընդարձակումներ, որոնք հնարավորություն են տալիս ծրագրավորել ֆիզիկական սարքեր (օրինակ՝ միկրո: բիթ և LEGO ռոբոտատեխնիկական հավաքածուներ) կամ թարգմանել տեքստերը Ձեր «Scratch»֊ի նախագծերում։ Մենք կշարունակենք ժամանակի ընթացքում ավելացնել նոր հավելումներ, այնպես որ այն, ինչ կարող եք անել Scratch- ի հետ, ժամանակի ընթացքում կշարունակի աճել:",
"faq.howToAddExtensionsTitle": "Ինչպե՞ս ավելացնեմ հավելումներն իմ նախագծում:",
"faq.howToAddExtensionsBody": "Եթե սեղմեք Scratch ծրագրավորման խմբագրիչի ներքևի ձախ անկյունում գտնվող «Ընդլայնումներ» կոճակը, կտեսնեք «Scratch Extensions» բոլոր հավելումների ցուցակը: Հավելումներից մեկը ընտրելու դեպքում ձեր նախագծին կավելացվի մասնիկների նոր կատեգորիա: Ընդլայնումը ավտոմատ կերպով կբեռնվի յուրաքանչյուր անգամ, երբ ձեր նախագիծը կբացվի: Կարող եք ավելացնել մի քանի հավելումներ միևնույն նախագծում:",
"faq.createExtensionsTitle": "How do I create my own extension for Scratch?",
"faq.createExtensionsBody": "Scratch Team-ը հետագայում կհրապարակի առանձնահատկություններ և ուղեցույցներ հավելումների համար: Հասանելի լինելուց հետո դուք կկարողանաք դրանք ներկայացնել Scratch Team-ին՝ Scratch 3.0 պաշտոնական ընդարձակ գրադարանում քննարկման համար: Մենք նաև ուղեցույցներ կտանք «փորձնական» հավելումների ձևավորման և բաշխման համար, որոնք կարող են օգտագործվել անհատական համակարգիչների վրա նախագծեր ստեղծելու համար, բայց չեն օգտագործվի առցանց Scratch֊ում:",
"faq.scratchXTitle": "Ի՞նչ է սպասվում ScratchX կայքում:",
"faq.scratchXBody": "ScratchX կայքը (scratchx.org) փորձարկում է հավելումների համար: ScratchX֊ի համար ստեղծված հավելումները համատեղելի չեն Scratch 3.0-ի հետ: Երբ ScratchX-ում լիովին ապահովեն փորձնական ընդարձակումները, մենք կդադարեցնենք աջակցությունը ScratchX-ին և ծրագրավորողներին և օգտագործողներին ժամանակ կտրամադրենք ScratchX-ից անցում կատարել նոր հարթակին:",
"faq.cloudDataInfoTitle": "Որո՞նք են ամպային փոփոխականները:",
"faq.cloudDataInfoBody": "Ամպային փոփոխականները թույլ են տալիս, որ ծրագրի տվյալները պահվեն և տարածվեն Scratch համայնքի այլ օգտատերերի հետ: Կարող եք օգտագործել ամպային փոփոխականներ` հարցումներ և այլ նախագծեր պատրաստելու համար, որտեղ մյուս օգտատերերը ժամանակի ընթացքում կարող են ներմուծել և փոփոխել որոշակի տվյալներ:",
"faq.makeCloudVarTitle": "Ինչպե՞ս կարող եմ ստեղծել ամպային փոփոխական:",
"faq.makeCloudVarBody": "Գնացեք բլոկների «Փոփոխականներ» բաժինը, ընտրեք «Ստեղծել փոփոխական» և այնուհետև սեղմեք «ամպային փոփոխական»-ի (պահվում է սերվերում)» կողքին գտնվող վանդակը: Ձեր փոփոխականի հետ կապված տվյալները կպահպանվեն սերվերում, ժամանակի ընթացքում չեն կորի և հասանելի կլինեն յուրաքանչյուրի համար, ով կբացի տվյալ նախագիծը:",
"faq.onlyNumbersTitle": "Ինչպիսի տվյալների կարող են պահվել ամպային փոփոխականներում:",
"faq.onlyNumbersBody": "Միայն թվերը կարող են պահվել ամպային փոփոխականներում:",
"faq.storedCloudInfoTitle": "Ո՞վ կարող է տեսնել ամպային փոփոխականներում պահվող տվյալները:",
"faq.storedCloudInfoBody": "Երբ համագործակցում եք մի ծրագրի հետ, որը օգտագործելում է ամպային փոփոխականներ, Ձեր հետ կապված տվյալները կարող են պահվել մուտքանունի հետ միասին և մյուսները կարող են այն դիտել:",
"faq.reportCloudTitle": "Եթե տեսնում եմ, որ ինչ-որ մեկը հրապարակում է ոչ պատշաճ բովանդակություն՝ օգտագործելով ամպային փոփոխականներ, ինչպե՞ս կարող եմ զեկուցել դրա մասին:",
"faq.reportCloudBody": "Սեղմեք «Հաղորդել» կոճակը (ներգևում գտնվող խաղացողի տակ՝ ծրագրի էջում)՝ ամպային փոփոխականներում անպատշաճ բովանդակությունը հաղորդելու համար: Զեկույցում խնդիրը գրելու ժամանակ, համոզվեք որ ներառել եք «ամպային փոփոխականներ»-ը:",
"faq.chatRoomTitle": "Կարո՞ղ եմ զրուցարաններ պատրաստել ամպային փոփոխականներով:",
"faq.chatRoomBody": "Չնայած տեխնիկապես հնարավոր է ստեղծել զրուցարաններ, սակայն դրանք Scratch-ի կայքում թույլատրված չեն:",
"faq.changeCloudVarTitle": "Ո՞վ կարող է փոխել ամպային փոփոխականների արժեքները :",
"faq.changeCloudVarBody": "Միայն դուք և նախագիծը դիտողները կարող են պահել տվյալները Ձեր նախագծի ամպային փոփոխականներում: Եթե մարդիկ «դիտում են ներսը» կամ վերամշակում են կոդը, ապա այն ստեղծում է Ձեր փոփոխականի պատճենը և չի ազդում կամ չի փոխում սկզբնական փոփոխականը:",
"faq.newScratcherCloudTitle": "Մուտք եմ գործել, բայց չեմ կարողանում օգտագործել նախագծերի ամպային փոփոխականները, ի՞նչ է տեղի ունենում:",
"faq.newScratcherCloudBody": "Եթե դուք դեռ «Նոր Սքրաչեր» եք կայքում, չեք կարողանա օգտագործել ամպային փոփոխականներով նախագծեր: Ամպային փոփոխականներին մուտք ունենալու համար դուք պետք է դառնաք «Սքրաչեր»: Տե՛ս Հաշիվների բաժինը (վերին մասում) ՝ «Նոր սքրաչեր» -ից «Սքրաչեր»-ին անցնելու մասին լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար:",
"faq.multiplayerTitle": "Հնարավո՞ր է ցանցային խաղեր ստեղծել ամպային փոփոխականներով:",
"faq.multiplayerBody": "Ցանցային խաղեր ստեղծելը կարող է դժվար լինել, կապված ցանցի արագության և համաժամանակեցման խնդիրների հետ: Այնուամենայնիվ, որոշ «Սքրաչերներ»-ը կարողանում են գտնել ինչ-որ եղանակներ՝ ամպային փոփոխականներն օգտագործելու համար (ստեղնաշարի վրա ստեղծում են մի քանի օգտատիրոջ հրամաններ):",
"faq.schoolsTitle": "Scratcհ֊ը դպրոցներում",
"faq.howTitle": "Ինչպե՞ս է Scratch-ը օգտագործվում դպրոցներում:",
"faq.howBody": "Scratch-ը օգտագործում են աշխարհի հարյուր հազարավոր դպրոցներում, տարբեր առարկաների բնագավառներում (այդ թվում, լեզվական արվեստի, գիտության, պատմության, մաթեմատիկայի և համակարգչային գիտության)։ Ռազմավարությունների և ռեսուրսների մասին ավելին կարող եք իմանալ, օգտագործելով Scratch-ը դպրոցներում և այլ ուսումնական միջավայրերում, (ինչպիսիք են թանգարանները, գրադարանները և համայնքային կենտրոննեըր) կայքի միջոցով ՝{educatorsLink} :",
"faq.educatorsLinkText": "Ուսուցիչներ Էջ",
"faq.noInternetTitle": "Կարո՞ղ են ուսանողները օգտագործել Scratch -ը առանց համացանցի առկայության:",
"faq.noInternetBody": "Այո, {downloadLink} -ը Scratch-ի այն տարբերակն է, որը կարող եք ներբեռնել և գործարկել անհատական և դյուրակիր համակարգիչների վրա: Ներկայումս Scratch ծրագիրը հասանելի է Windows-ի և Mac-ի հանար։",
"faq.communityTitle": "Կարո՞ղ եմ անջատել առցանց համայնքը իմ ուսանողների համար:",
"faq.communityBody": "Scratch-ի առցանց համայնքը հնարավորություն է ընձեռում երիտասարդներին կիսվել, համագործակցել և սովորել իրենց հասակակիցների հետ, մոդերացվող համայնքի շրջանակներում, որն էլ ղեկավարվում է Scartch-ի {cgLink} կողմից: Այնուամենայնիվ, մենք հասկանում ենք, որ որոշ ուսուցիչներ նախընտրում են, որ իրենց ուսանողները չմասնակցեն առցանց համայնքին: Այս մանկավարժները գուցե ցանկանան տեղադրել Scratch-ի offline ծրագիրն, որն աշխատում է առանց համացանցի և տեղակայվում է համակարգչի մեջ:",
"faq.teacherAccountTitle": "Ի՞նչ է Scratch ուսուցչի հաշիվը:",
"faq.teacherAccountBody": "Scratch ուսուցչի հաշիվը ուսուցիչներին և այլ մանկավարժներին տրամադրում է լրացուցիչ հնարավորություններ կառավարելու ուսանողների մասնակցությունը Scratch-ին, ներառյալ ստեղծել ուսանողական հաշիվներ, կազմակերպել ուսանողական նախագծերը ստուդիաներում և կառավարել մեկնաբանությունները: Scratch ուսուցիչների հաշիվների վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար այցելեք այստեղ` {eduFaqLink}։",
"faq.eduFaqLinkText": "Scratch ուսուցչի Հաշվի ՀՏՀ",
"faq.requestTitle": "Ինչպե՞ս հայցել Scratch ուսուցչի հաշվիվ։",
"faq.requestBody": "Դուք կարող եք պահանջել ուսուցչի հաշիվն այստեղ`{educatorsLink} ։ Գրանցման ժամանակ լրացուցիչ դաշտով պահանջվում է հաստատել Ձեր դերը, որպես ուսուցիչ:",
"faq.dataTitle": "Ի՞նչ տվյալներ է հավաքում Scratch ուսանողների մասին:",
"faq.dataBody": "Երբ ուսանողն առաջին անգամ գրանցվում է «Սքրաչ» - ում, մենք խնդրում ենք հիմնական ժողովրդագրական տվյալներ ՝ ներառյալ սեռը, տարիքը (ծննդյան ամիսը և տարին), երկիրը և էլփոստի հասցեն `հաստատելու համար: Այս տվյալները օգտագործվում են (համախմբված տեսքով) հետազոտական ուսումնասիրություններում, որոնք նպատակ ունեն բարելավել մեր պատկերացումները այն մասին, թե ինչպես են մարդիկ սովորում Scratch-ով: Երբ խմբավարը Scratch-ի ուսուցչի հաշվով բացում է մեծ քանակով ուսանողների հաշիվ, ապա կարիք չկա, որ ուսանողները տրամադրեն իրենց էլ. փոստը։",
"faq.lawComplianceTitle": "Արդյո՞ք Scratch-ի առցանց տարբերակը համապատասխանում է Միացյալ Նահանգների տեղական և դաշնային տվյալների գաղտնիության օրենքներին:",
"faq.lawComplianceBody1": "Scratch- ը խորապես հոգ է տանում ուսանողների և մեր ծրագիրն օգտագործող բոլոր անհատների գաղտնիության մասին: Մենք ունենք ֆիզիկական և էլեկտրոնային գործառույթներ, որոնց շնորհիվ պաշտպանում ենք Scratch-ի կայքից հավաքած տեղեկատվությունը: Չնայած նրան,բոր մենք ի վիճակի չենք առաջարկել պայմանագրային երաշխիքներ յուրաքանչյուր սուբյեկտի հետ, որն օգտագործում է մեր անվճար կրթական արտադրանքը, մենք համապատասխանում ենք Միացյալ Նահանգների բոլոր դաշնային օրենքներին, որոնք կիրառելի են MIT- ի և Scratch Foundation- ի վրա` ովքեր ստեղծել և պահպանում են Scratch-ը: Լրացուցիչ տեղեկությունների համար լավ կլինի ուսումնասիրեք Scratch- ի գաղտնիության քաղաքականությունը:",
"faq.lawComplianceBody2": "Եթե դուք ցանկանում եք կառուցել Scratch-ի նախագծեր, առանց մեզ որևէ անձնական տեղեկություններ տրամադրելու, ապա ներբեռնեք և տեղադրեք{downloadLink} ծրագիրը։ Այս դեպքում Scratch-ում ստեղծված ծրագրերը հասանելի չեն լինի Scratch-ի թիմին։ Ծրագրի օգտագործումը չի բացահայտում որևէ անձնական նույնականացման տեղեկատվություն, աննկախ նրանից, որ դուք վերբեռնում եք այդ ծրագրերը Scratch-ի առցանց համայնք:"
}