{ "parents.title": "Ծնողների համար ", "parents.intro": "Scratch- ը ծրագրավորման լեզու է և առցանց համայնք, որտեղ երեխաները կարող են ծրագրավորել և կիսվել ինտերակտիվ մեդիայով, ինչպիսիք են պատմությունները, խաղերն ու անիմացիան ամբողջ աշխարհի մարդկանց հետ: Երբ երեխաները ստեղծում են Scratch, նրանք սովորում են ստեղծագործորեն մտածել, աշխատել համատեղ և լինել համակարգված: Scratch-ը նախագծվել և պահպանվում է Lifelong Kindergarten խմբի կողմից MIT Media Lab-ում:", "parents.overview": "Ինչպես է դա աշխատում", "parents.faq": "ՀՏՀ", "parents.overviewTitle": "Ինչպե՞ս է Scratch-ն աշխատում երեխաների համար:", "parents.overviewLearningTitle": "Ուսուցում", "parents.overviewLearningBody": "Մեկ էջից բաղկացած ակնարկ այն մասին, թե ինչ են սովորում երիտասարդները Scratch-ով, տե՛ս{learningWithScratch}: Կարդացեք հոդվածն այստեղ` {creativeLearningApproach}:", "parents.learningWithScratchLinkText": "Ուսուցում Scratch-ով", "parents.creativeLearningApproachLinkText": "Ստեղծագործական ուսուցողական մոտեցում", "parents.overviewCommunityTitle": "Համայնք", "parents.overviewCommunityBody": "Կայքի բոլոր մասնակիցներին խնդրում ենք հետևել {communityGuidelines} -ին. Անձնական հաշվի մասին տեղեկատվությունը ոչ մեկին չենք տրամադրում: Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք {privacyPolicy} էջը:", "parents.communityGuidelinesLinkText": "Համայնքային ցուցումներ", "parents.privacyPolicyLinkText": "Գաղտնիության քաղաքականություն", "parents.faqMoreAndAsk": "Scratch-ի մասին ավելին իմանալու համար այցելեք {faqPage} էջը: Կարող եք հարցեր տալ նաև {discussionForums}-ին-: Եթե Ձեզ անհրաժեշտ է ուղիղ կապ հաստատել մեր աշխատակազմի թիմի հետ, ապա կարող եք սեղմել ցանկացած էջի ներգևում գտնվող {contactUs} կոճակը:", "parents.faqLinkText": "Հաճախ տրվող հարցեր", "parents.faqDiscussionForumsLinkText": "Քննարկման Ֆորումներ", "parents.faqContactUsLinkText": "Հետադարձ կապ", "parents.faqAgeRangeTitle": "Ո՞րն է Scratch-ն ուսուցանելու տարիքային միջակայքը:", "parents.faqAgeRangeBody": "Scratch- ը նախատեսված է հատկապես 8-ից 16 տարեկան երիտասարդների համար, բայց բոլոր տարիքի մարդիկ ստեղծում և տարածում են Scratch-ը: Փոքր երեխաները գուցե ցանկանան փորձել {scratchJr}-ն, որը Scratch- ի պարզեցված տարբերակն է և նախատեսված է 5-ից 7 տարեկանների համար:", "parents.faqResourcesTitle": "Ի՞նչ ռեսուրսներ են առկա Scratch-ը սովորելու համար:", "parents.faqResourcesBody": "Եթե նոր եք սկսել, իմացեք որ առկա է {stepByStepGuide} ուղեցույցը հենց Scratch-ի խմբագրիչի ներսում: Scratch-ի ռեսուրսների ընդհանուր տեսքի համար այցելեք {ideasPage} էջը։", "parents.faqIdeasLinkText": "Գաղափարներ", "parents.faqStepByStepGuideLinkText": "քայլ առ քայլ ուղեցույց", "parents.faqGettingStartedGuideLinkText": "Սկսելու ուղեցույց (PDF)", "parents.faqScratchCardsLinkText": "Scratch քարտեր", "parents.faqTipsLinkText": "Հուշումներ", "parents.faqCommunityTitle": "Ի՞նչ է Scratch առցանց համայնքը:", "parents.faqCommunityBody": "Մասնակցելով Scratch-ի առցանց համայնքին, անդամները կարող են ուսումնասիրել և փորձարկել բաց ուսումնական համայնքը Scratch-ի այլ անդամների հետ, որոնք կարող են լինել տարբեր ծագմամբ, տարիքի և հետաքրքրություններ կրողներ: Անդամները կարող են կիսել իրենց աշխատանքը, կապ հաստատել իրար հետ ու սովորել միմյանցից:", "parents.faqGuidelinesTitle": "Որո՞նք են Scratch առցանց համայնքի ցուցումները:", "parents.faqGuidelinesBody": "MIT Scratch Team- ը համայնքի հետ աշխատում է պահպանել բարեկամական և հարգալից միջավայր՝ բոլոր տարիքի, ցեղերի, էթնիկ, կրոնների, սեռական կողմնորոշումների և գենդերային ինքնությունների համար: Դուք կարող եք օգնել Ձեր երեխային սովորացնել, թե ինչպես մասնակցել {communityGuidelines} հրահանգները վերանայելու գործում: Անդամներից պահանջվում է կատարել կառուցողական մեկնաբանություններ և աջակցել, որպեսզի կայքը գտնվի առողջ մթնոլորտում: Դրա համար անհրաժեշտ է զեկուցել այն բովանդակությունը, որը չի համապատասխանում համայնքի ցուցումներին: Scratch Team-ն ամեն օր աշխատում է կայքի գործունեությունը կառավարելու և զեկույցներին պատասխանելու համար, որոշակի գործիքների օգնությամբ, որոնցից է խորամանկության զտիչը՝ {CleanSpeak}:", "parents.faqCommunityGuidelinesLinkText": "համայնքի ցուցումներ", "parents.faqPrivacyPolicyTitle": "Ո՞րն է Ձեր գաղտնիության քաղաքականությունը:", "parents.faqPrivacyPolicyBody": "Համացանցում երեխաների գաղտնիությունը պաշտպանելու համար մենք սահմանափակում ենք այն, ինչ հավաքում ենք գրանցման գործընթացում և այն, ինչ հրապարակում ենք կայքում: Ոչ ոքի չենք վաճառում կամ վարձով տրամադրում հաշվի մասին տեղեկատվությունը: Կարող եք ավելին իմանալ դրա մասին {privacyPolicy} էջում։", "parents.faqFAQLinkText": "հաճախ տրվող հարցերի էջ", "parents.faqOfflineTitle": "Կա՞ արդյոք Scratch-ին միանալու տարբերակ, առանց համացանցի առկայության: ", "parents.faqOfflineBody": "Այո, Scratch ծրագիրը թույլ է տալիս ստեղծել նախագծեր՝ առանց համացանցի առկայության: Կարող եք ներբեռնել {scratchApp}-ը Scratch-ի կայքից կամ Ձեր սարքի հավելվածների խանութից:", "parents.faqScratchApp": "Scratch ծրագիր", "parents.faqOffline2LinkText": "Scratch 2.0 offline editor", "parents.faqOffline14LinkText": "Scratch 1.4 offline editor" }