"annualReport.messageTitle":"Հաղորդագրություն Scratch-ի թիմի կողմից",
"annualReport.messageP1":"2019-ին Scratch-ի համար մեծ առաջընթաց է գրանցվել։ Տարին սկսվեց Scratch 3.0 տարբերակի թողարկմամբ, որը scratch-ի նոր սերունդն է։ Այն նախագծվել է այնպես, որ հնարավորություն լինի ներգրավել երեխանների՝ տարբեր հետաքրքրություններով և կենսագրություններով։ Տարվա վերջում տոնեցինք մեր թիմի տեղափոխությունը MIT-ից դեպի նոր Scratch հիմնադրամ ՝ կենսուրախ տարածք Բոստոնի հարավային կայարանի հարևանությամբ։ Տարվա ընթացքում Scratch համայնքը շարունակել է աճել և ծաղկել՝ ավելի քան 20 միլիոն օգտատե ստեղծել են նախագծեր, որը նախորդ տարվա համեմատ աճել է 48%-ով։",
"annualReport.messageP2":"Scratch-ի ազդեցությունը և կարևորությունը հատկանշվեց 2020 թվականի COVID-ի համավարակի ժամանակ, երբ դպրոցները ստիպված փակեցին։ Scratch-ի առցանց համայնքի ակտիվությունը մեծացավ երկու անգամ, քանի որ երիտասարդները մեկուսացվել էին իրենց տներում, և scratch-ը նրանց համար ստեղծագործելու և միմյանց հետ կապնվելու լավ միջոց էր։ Նաև մեծ ակտիվությամբ ներգրավվեցին «Black Lives Matter» և այլ տեսակի շարժումներին։",
"annualReport.messageP3":"2007 թվականից սկսած, երբ Scratch֊ը թողարկեցինք այն մշտապես դիտարկել ենք, որպես ծրագրավորման լեզու։ Անկախ իրենց ունեցած գիտելիքներից այն տալիս է հնարավորություն բոլոր երեխաններին՝ զարգացնելու իրենց միտքը, արտահայտել գաղափարները և ստեղծագործել միմյանց հետ։",
"annualReport.messageP4":"Այս տարեկան հաշվետվությունով տրամադրում ենք ավելին՝ մեր առաքելությունը, պլանները, ազդեցությունը և Scratch֊ի հասանելիությունը։ Տրամադրում ենք նաև օրինակներ, թե ինչպե՞ս է Scratch֊ն օգնում տարբեր մշակույթ ունեցող երիտասարդներին և՛ դպրոցում, և՛ իրենց կյանքում։",
"annualReport.messageP5":"Հպարտ ենք նրանով, ինչ որ ստեղծում են երիտասարդները Scratch֊ի օգնությամբ։ Վստահեցնում ենք, որ շարունակելու ենք նոր հնարավորություններ ստեղծել ապագայում։",
"annualReport.covidResponseTitle":"Scratch-ն արձագանքում է COVID-ին",
"annualReport.covidResponseP1":"Այս զեկուցագիրը գրում ենք այն ժամանակ, երբ արդեն մեկ ամիս է COVID֊ի համավարակի պայմաններում ենք։ 2020 թվի Մարտի կեսից սկսած Scratch֊ի գրասենյակը փակ է և թիմի անդամները ակտիվորեն աշխատում են տանից, աջակցելով աշակերտներին և մանկավարժներին ամբողջ աշխարհում, որոնց առօրյան սահմանափկվել էր համավարակի պատճառով։",
"annualReport.covidResponseP2":"Մարտի 17-ին սկսեցինք #ScratchAtHome նախաձեռնությունը, որով նոր գաղափարական հնարավորություն տվեցինք երեխաններին, ընտանիքներին և մանկավարժներին ներգրավել ստեղծագործական ուսուցման մեջ ՝ օգտագործելով Scratch֊ը տանից։ Շարունակում ենք ավելացնել տեսադասերը և այլ ուսուցողական պաշարները՝ 1{scratchAtHomeLink}:",
"annualReport.covidResponseP3":"Այս ընթացքում կրկնապատկվել է 1{scratchCommunityLink}֊ի ակտիվությունը։ Համավարակի ժամանակ Scratcher֊ը ստեղծում և կիսում են նախագծեր աջակցելով և ոգևորելով մյուսներին։ Ստուդիաների և նախագծերի միջոցով առաջարկում են տնային վարժանքների գաղափարներ, առողջ մնալոի խորհուրդներ, հումորներ և գոհունակություն հիմնական աշխատաողներին։",
"annualReport.missionSubtitle":"Մեր առաքելությունն է տրամադրել հնարավորություն բոլոր երեխաններին՝ ստեղծել և համագործակցելու նոր տեխնոլոգիաների միջոցով, որը թույլ կտա լինել ավելի մոտ վաղվա աշխարհին։",
"annualReport.missionP1":"Ունենք հանձնառություն առաջնային դարձնել բոլոր տեսակի աշխատանքները, մասնավորապես կենտրոնանալով նախաձեռնությունների և մոտեցումների վրա, որոնք աջակցում են աշակերտներին, ընտանիքներին և մանկավարժներին՝ ապահովելով կրթական հավասարություն։",
"annualReport.missionP2":"Scratch֊ը նախագծել ենք, որպես անվճար և ուրախ ուսուցողական միջավայր, որը գրավում է աշակերտներին և նրանք սկսում են մտածել ստեղծագործական, համակարգային և համատեղ աշխատելու սկզբունքներով։ Այս հմտությունները համարվում են հիմնական հմտություններ այսօրվա հասարակության համար։",
"annualReport.missionP3":"Նոր տեխնոլոգիաների զարգացման մեջ, ակտիվություններն ու ուսուցողական պաշարները ստեղծելիս առաջնորդվում ենք հետևյալով ՝{fourPsItalics}։",
"annualReport.fourPs":"Ստեղծագործական ուսուցման չորս գրություն",
"annualReport.reachTranslationTitle":"Scratch֊ը թարգմանված է 60֊ից ավել լեզուներով",
"annualReport.reachTranslationBlurb":"Շնորհակալություն ենք հայտնում բոլոր կամավոր թարգմանիչներին։",
"annualReport.reachScratchJrBlurb":"ScratchJr֊ը ներածական ծրագրավորման միջավայր է, որը երեխաններին ( 5-7 տարեկան) թույլ է տալիս ստեղծելու սեփական ինտերակտիվ պատմություններն ու խաղերը։",
"annualReport.reach22million":"22 {million}",
"annualReport.reachDownloads":"Ներբեռնումները սկսած 2014֊ից",
"annualReport.initiativesDescription":"Scratch Foundation֊ի կենտրոնների աշխատանքի երեք ռազմավարական ուղղություններն են՝ ստեղծագործական գործիքներ, համայնք և դպրոց։ Յուրաքանչյուր ուղղության համար առաջնահերթություն է երեխայի ձայնը և կարիքները, որոնք թերի են ներկայացված համակարգչային կրթության մեջ, ձգտելով աջակցելաշխարհի երեխաններին՝ տարբեր պարամետրերով և մշակույթով։ ",
"annualReport.toolsIntro":"Անընդհատ փորձարկում և նորացնում ենք նոր տեխնոլոգիաներն ու նախագծերը, ապահովելով երեխաններին նոր մոտեցումներ՝ ստեղծելու, համագործակցելու և սովորելու համար։",
"annualReport.toolsLaunchIntro1":" Scratch 3.0֊ը նախագծելուց հաշվի ենք առել հետևյալ հարցերը՝ ինչպե՞ս, ի՞նչ և որտե՞ղ կարող են ստեղծել երեխաները։ 2019-ի թողարկումից սկսած, Scratch 3.0-ը հանգեցրել է համայնքի ակտիվության մեծացմանը, ավելի շատ և տարբերակված նախագծերով, քան նախկինում էր։",
"annualReport.toolsLaunchIntro2":"Scratch 3.0֊ը ներառում է ընդարձակման գրադարան, ծրագրավորման մասնիկների հավելումներով, որը Scratch֊ին տալիս է նոր հնարավորություններ։ Որոշ ընդարձակումներ թույլ են տալիս միանալ ՎԵԲ ծառայություններին և այլ ծրագրային լուծումներին, իսկ որոշները կարող են միանալ Scratch֊ին ֆիզիկական սարքերով, ինչպիսիք են շարժիչներն ու տվիչները։",
"annualReport.toolsTexttoSpeech":"Տեքստից խոսք",
"annualReport.toolsTexttoSpeechIntro":"«Տեքստից խոսք» ընդարձակման միջոցով երեխաները կարող են ծրագրավորել իրենց Scratch֊ի կերպարներին տարբեր ձայներով և ուժգնությամբ։",
"annualReport.toolsNumProjects":"330,000+",
"annualReport.toolsTexttoSpeechProjects":"{numProjects} հատ նախագծերում օգտագործվել է «Տեքստից խոսք» մասնիկը",
"annualReport.toolsMostPopular":"Ամենահայտնի",
"annualReport.toolsTexttoSpeechPopular":"{mostPopular} նոր Scratch համայնքի հավելում ",
"annualReport.toolsCollabAWS":"Համագործակցություն Amazon Web Service-ի հետ ",
"annualReport.toolsTranslate":"Թարգմանել",
"annualReport.toolsTranslateIntro":"«Թարգմանել» ընդարձակումը կառուցվել է Google Translate API֊ի օգնությամբ, ուստի երեխաները կարող են ավտոմատ թարգմանել իրենց նախագծերը, որով կաջակցեն կրթական և համաշխարհային հաղորդակցությունը։",
"annualReport.toolsNumLanguages":"50+",
"annualReport.toolsTranslateLanguages":"{numLanguages} լեզուներով թարգմանվել է ընդարձակման օգնությամբ",
"annualReport.toolsSupportsLiteracy":"Աջակցում է գրագիտությանը",
"annualReport.toolsCSandLanguageArts":"համակարգչային գիտություն և լեզվական արվեստներ",
"annualReport.toolsLEGORoboticsIntro":"Ուսանողները կարող են ստեղծել պարող ռոբոտներ, ինտերակտիվ քանդակներ, տվյալների հավաքագրման փորձարկումներ օգտագործելով Scratch LEGO ռոբոտի հավաքածուն։ Նոր LEGO Education SPIKE Prime Set ունի Scratch֊ի ծրագիր և ընդարձակումները հասանելի են այստեղ՝ {mindstormsLink} և {weDoLink}։",
"annualReport.toolsTutorialsIntro":"Scratch 3.0֊ն ունի տեսադասերի տարբեր հավաքածուներ, որոնց օգնությամբ երեխաները կարող են սկսել ծրագրավորում Scratch֊ի օգնությամբ։ Ուսուցողական նյութերը բաց են և նախագծված են այնպես, որ ուսանողներին կարողանան փորձարկելու իրենց հետաքրքրությունները և գաղափարները։",
"annualReport.toolsNumTutorials":"25 նոր ուսուցողական նյութեր",
"annualReport.toolsNewTutorials":"Scratch 3.0֊ում հասանելի է թվով {numTutorials} դասընթաց",
"annualReport.toolsRaspberryLink":"օգտագորրծել Raspberry Pi 4֊ի վրա",
"annualReport.toolsAppIntro":"2019-ի ընթացքում, Scratch֊ի թիմը թողարկել է Scratch 3.0 տարբերակը, որպես {downloadableLink} տարաբնույթ պլատֆորմաներում օգտագործելու համար, ներառյալ՝ Windows, MacOS, ChromeOS, և Android գրասալիկներ։ Հիմնադրամը թողարկել է Scratch 3.0 {raspberryLink}֊ի համար։ Այս ներբեռնվող տարբերակները կարևոր են հատկապես այն միլիոնավոր սովորողների համար, որոնք գտնվում են այնպիսի վայրերում, որտեղ համացանցը առկա չէ։",
"annualReport.toolsAbhiTitle":"Abhi at Cartoon Network",
"annualReport.toolsAbhiIntro":"Ընդգծելու համար, թե ի՞նչ կարելի է անել Scratch 3.0֊ով՝ համագործակցել ենք Cartoon Network֊ի և Abhi հետ, որպեսզի ստեղծենք ցուցադրական տեսանյութ։ Abhi-ն 12 տարեկան Scratcher է, ով սիրում է պատրաստել անիմացիաներ և պատմություններ։ Տեսանյութում Abhi֊ն հանդիպում է Ian Jones-Quartey֊ի հետ ցույց տալով Scratch նոր տարբերակի հնարավորությունները և միասին նկարում են ծրագիր, Cartoon Network կերպարը անիմացիա՝ թռչելով դեպի վեր և վար։",
"annualReport.toolsAbhiQuote":"Իմ սիրված մասը Scratch֊ի մասին դա համայնքն է, քանի որ նրանք սիրալիր և օգտակար են ինձ համար։ Դրա համար է, որ ես մշտապես ուրախ եմ կիսվելու ցանկացած նախագիծ։ Սա իմ երազանքն է։",
"annualReport.communityTitle":"Համայնք",
"annualReport.communityIntro":"Scratch առցանց համայնքը մշտապես եղել է Scratch֊ը փորձարկելու կարևոր մաս, տրամադրելով համագործակցման, կիսվելու և հետադարձ կապի հնարավորություններ երեխաների համար։ ",
"annualReport.communityTeam":"Scratch համայնքի թիմ",
"annualReport.communityTeamIntro1":"Երբ հարցնում ես, թե ինչո՞ւ են օգտագործում Scratch֊ը, շատերը նշում են իրենց մոտիվացնում է առցանց համայնքը, որը տրամադրում է ստեղծագործելու տարածք, ունենալ ընկերներ, ստանալ նոր գաղափարներ և հետադարձ կապ և սովորել նոր հմտություններ։ Մի շարք Scratcher֊ներ գոհունակություն են արտահայտում Scratch֊ի համայնքին, քանզի նրանք ունեն անվտանգ և հարմար տարածք, որտեղ կարող են մեկը մյուսի հետ միանալ, կիսվել և սովորել։ ",
"annualReport.communityTeamIntro2":"Յուրաքանչյուր օր Scratch֊ի առցանց համայնքն ունի 40,000 նոր նախագծեր և 400,000 նոր մեկնաբանություններ ու սա առաջացնում է կայքի համար անվտանգության կամ ընկերական լինելու խնդիրներ։ Մեր համայնքի հետ զբաղվող թիմը, ներառյալ ամբողջական գրաֆիկով աշխատող աշխատակազմը, ցանցային մոդերատորները ղեկավարում են այս կարևոր աշխատանքը։ Այստեղ առկա է համայնքի երկու առանցքային աշխատանք՝ մոդերացում և համայնքի ներգրավվածություն։",
"annualReport.communityModerationInfo":"Երբ երիտասարդները միանում են Scratch֊ի համայնքին, պետք է համաձայն լինեն մի շարք ցուցումներին, որոնք նախագծվել են այնպես, որ միջավայրը լինի անվտանգ և օժանդակող՝ ցանկացած տեսակի և մշակույթ կրող երեխայի համար։ Մեր համայնքային թիմը օգտագործում է լայն քանակով գործիքներ և ռազմավարություններ խրախուսելու, որպես լավ «թվային քաղաքացի»՝ ապահովելով դրական ստեղծագործական միջավայր Scratcher֊ի համար։ Ավտոմատացված ֆիլտրները պահպանում են անձնական տվյալները, որպեսզի դրանք չտարածվեն։ Թույլատրված է ցանկացած մարդու զեկուցել, եթե գտնում են, որ ինչ որ բովանդակություն չի համապատասխանում համայնքային ցուցումներին։",
"annualReport.communityEngagementInfo":"Համայնքային թիմի մեկ այլ կարևոր դերակատարում է հանդիսանում ընդգծել կամ զարգացնել երիտասարդների հնարավորությունները, որպեսզի կարողանան դրական միջավայրում արտահայտեն իրենց գաղափարները։ Թիմի կողմից ընտրված նախագծերն ու ստուդիաները հանդիսանում են ոգեշնչման աղբյուր և անդընհատ դրանք հրապարակում են Scratch Design Studio֊ին խրախուսելով ակտիվություն։ Յուրաքանչյուր ամառ, թիմը կազմակերպում է առցանց Scratch֊ի ճամբար։ 2019-ի թվականի թեման եղել է {storySwapLink}, որի ժամանակ Scratcher֊ը կառուցում էին մեկը մյուս պատմությունը։",
"annualReport.communityQuote1":"Ես միացել եմ Scratch֊ին, երբ դեռ 11 տարեկան էի և սովորել եմ օգտագործել համայնքի պլտաֆորմը, որը կենսական է եղել իմ աճի համար։",
"annualReport.communityQuote2":"Scratch֊ը թույլ է տվել անել բաներ տանից, ինչպիսիք են \n- Հարգել մարդկանց և իրենց նախագծերը\n- Ձեռք բերել ընկերներ\n- Մեկուսացման մեջ զգալ այնպես, ասես միայնակ չես\n.... և մի շարք այլ բաներ, այնպես որ ուզում եմ ասել\nՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒ՜Ն",
"annualReport.communityQuote3":"Scratch֊ի հետ եմ արդեն 2 տարի և այն եղել է ինձ համար կյանքի փորձ։ Սովորել եմ մի շարք նոր բաներ, ինչպիսիք են ՝ կոդավորումը, առցանցը վարվելակերպն ու մշակույթը։",
"annualReport.communityQuote4":"6-րդ դասարանում Scratch֊ը եղել է իմ լավագույն և սիրված զբաղմունքը։ Ուսուցման ժամանակ սովորել եմ ոչ միայն համակարգչային ծրագրավորում, այլ նաև Բուլյան տրամաբանություն և մի շարք մաթեմատիկական հավասարումներ։",
"annualReport.studio":"ստուդիա",
"annualReport.communityBLMIntro":"As racial justice protests swept the United States after the tragic killings of George Floyd, Breonna Taylor, Ahmaud Arbery, and others in early 2020, many young people used Scratch as a way to express their support for the Black Lives Matter movement, creating projects and posting comments to speak out against racism and police violence. In a {BLMStudioLink} featured on the Scratch home page, Scratchers contributed hundreds of projects and thousands of comments. The Scratch Community Team was actively involved, to support Scratchers during a traumatic time and to ensure that all projects and conversations remained respectful.",
"annualReport.communityArtwork":"Արվեստի գործ «OnionDipAnimations» Scratcher֊ի կողմից",
"annualReport.communityChangeTitle":"Մենք տեսնում ենք երիտասարդներին, որպես փոփոխությունների առաջամարտիկ։",
"annualReport.communityChangeInfo":"Պարտավորվել ենք աշխատել նրանց հետ, ովքեր աջակցում են մանկավարժներին և ընտանիքներին՝ զարգացնելու իրենց հմտությունները, մոտիվացիան և վստահությունը, որոնք անհրաժեշտ են լիարժեք կյանք վարելու և հասարակության մեջ իմաստալից փոփոխություններ մտցնելու համար:",
"annualReport.watchVideo":"Դիտել տեսանյութը",
"annualReport.schoolsTitle":"Դպրոցներ",
"annualReport.schoolsIntro":"Աջակցում ենք տրամադրելով ծրագրեր և պաշարներ մանկավարժներին և ուսանողներին, որը նախագծված է ստեղծագործական համակարգչային փորձարկումների համար, հիմնվելով նախագծերի և հասակակաիցների խաղային մեթոդների վրա։",
"annualReport.cpsProjectTitle":"Ստեղծագործական ուսուցում Չիկագոի հանրային դպրոցում",
"annualReport.cpsProjectIntroP1":"2019 -ին Google.org ի ֆինանսավորմամբ Scratch Team֊ը համագործակում է SocialWorks, CS4ALL Chicago և Չիկագոյի Հանրային Դպրոցների հետ՝ աջակցելով Չիկագոյի հարավային կողմում գտնվող յոթ տարրական դպրոցներին, քանի որ նրանք նախաձեռնել են իրենց ուսումնական ծրագրում ընդգրկել ստեղծագործական կոդավորումը։",
"annualReport.cpsProjectIntroP2":"Որպես այս նախաձեռնության մի մաս, հարյուրավոր ուսանողներ իրենց պատկերացրեցին և նկարեցին որպես իրենց սեփական տեսախաղերի գերհերոս: Նրանք կյանքի կոչեցին SuperMe կոչվող գաղափարները համատեղ Scratch նախագծում: Տեղական Չիկագոյի հերոս և Գրեմմի մրցանակակիր երաժիշտ Chance the Rapper- ն այնքան ոգեշնչված էր ուսանողների աշխատանքից, որ այն անվանել էր իր տեսահոլովակի «Ես քեզ այնքան շատ եմ սիրում» երգի պաշտոնական տեսախաղը և բեմադրել այն աշխարհին:",
"annualReport.familyCreativeNightsHeader":"Ընտանեկան Ստեղծագործական Կոդավորման Գիշերներ",
"annualReport.familyCreativeNightsDescription":"Այս նախաձեռնության հաջողության բանալին ուսանողների, ընտանիքների, ուսուցիչների և համայնքի այլ անդամների միավորումն էր Ընտանեկան Ստեղծագործական Կոդավորման Երեկոների միջոցով: Այս միջոցառումները միավորել են ընտանիքի բոլոր տարիքի հարյուրավոր անդամներին ՝ փոքր երեխաներից մինչև տատիկներ ու պապիկներ, այն միջոցառումներին, որոնք կոդավորումը միավորել են են արվեստին, պարերին և երաժշտությանը։ Այս միջոցառումները ամրապնդեցին կապը տան և դպրոցի միջև, ճանաչելով ընտանիքի կարևոր դերը երեխաների ուսուցման ոգեշնչման և աջակցության մեջ:",
"annualReport.familyNightsPhotoCredit":"Ջորդան Մաքի լուսանկերներ, սոցիալական աշխատողներ",
"annualReport.teacherPDHeader":"Ներդրումներ Ուսուցիչների Մասնագիտական Զարգացման մեջ",
"annualReport.teacherPDDescription":"Բոլոր մասնակից տարրական դպրոցների ուսուցիչները հավաքվել են մասնագիտական զարգացման սեմինարների անցկացման համար, ձեռք բերելով իրենց Scratch նախագծերի ստեղծման անմիջական փորձը և գտնելով Scratch-ի օգտագործման իմաստալից ուղիներ ՝ աջակցելու ուսանողների ուսուցմանը ողջ ուսումնական ծրագրում:",
"annualReport.teacherPDQuoteAttribution":"{teacherName}, CPS- ի ուսուցիչ",
"annualReport.teacherPDQuote":"Ինձ ամենից շատ զարմացրեց ներքին համագործակցությունը, որը տեղի ունեցավ իմ դասարանում Scratch- ի օգտագործման արդյունքում: Հաճախ ուսանողներն իրենք էին ինչ-որ բան հայտնաբերում Scratch հարթակում, ցույց տալիս ինձ, այնուհետև տարածում իրենց մեջ:",
"annualReport.extendingReachDescription":"Այս գործընկերության ծածկույթը ընդլայնելու համար CS4ALL Chicago - ն կառուցել է ընտանեկան Creative Coding Night մոդելը և այն հասանելի է դարձրել Չիկագոյի բոլոր հանրային դպրոցներում: Google CS-ն առաջինն է թողարկել {codeYourHeroLink}ուղեցույցներ ուսանողների և ուսուցիչների համար, որոնք մատչելի են անվճար առցանց անգլերեն և իսպաներեն լեզուներով:",
"annualReport.conferencesTitle":"Scratch֊ ի համաժողովներ ամբողջ աշխարհում",
"annualReport.conferencesIntro":"2008 թ.-ին Scratch Team- ը MIT- ում անցկացրեց Scratch- ի առաջին համաժողովը ` միավորելով մանկավարժներին, հետազոտողներին և մշակողներին, կիսելու գաղափարներն ու փորձը` Scratch- ը ստեղծագործ ուսման մեջ օգտագործելու համար: Այդ ժամանակից ի վեր, Scratch Team- ը երկու տարին մեկ կազմակերպել և անցկացրել է Scratch համաժողով MIT- ում: Բացի այդ, Scratch համաշխարհային համայնքի անդամները կազմակերպել և հյուրընկալել են ավելի քան մեկ տասնյակ համաժողովներ — հանդիպումներ։",
"annualReport.conferencesHeroImageCaption":"Scratch Africa Conference, {photoCredit}֊ի նկարը",
"annualReport.conferencesLatinAmericaDescription":"2019-ի մայիսին Չիլիի ամբողջ շրջանից և Լատինական Ամերիկայի այլ տարածքներից մանկավարժները հավաքվեցին Չիլիի Սանտիագո քաղաքում կայացած երկրորդ {scratchAlSurLink} համաժողովին: Համաժողովից հետո, Scratch al Sur- ը թողարկեց {spanishVersionLink} ուղեցույցը {creativeComputingCurriculumLink}, որը մշակվել էր Հարվարդի կրթության ավարտական դպրոցի Creative Computing խմբի կողմից:",
"annualReport.conferencesLatinAmericaImageCaption":"Լուսանկարը տրամադրել է {photoCredit}",
"annualReport.conferencesEuropeTitle":"Եվրոպա",
"annualReport.conferencesEuropeDescription":"2019 թվականի օգոստոսին Raspberry Pi Foundation- ը կազմակերպեց չորրորդ համաժողովը {scratchConferenceEuropeLink}, որն անցկացվեց Մեծ Բրիտանիայի Քեմբրիջ քաղաքում: Համաժողովը համախմբեց պաշտոնական և ոչ ֆորմալ մանկավարժների ավելի քան 25 երկրներից, ուսանողների, հետազոտողների և համայնքային կազմակերպությունների գործնական սեմինարների, շնորհանդեսների և ցույցերի համար:",
"annualReport.conferencesEuropeImageCaption":"Լուսանկարը տրամադրել է {photoCredit}",
"annualReport.conferencesAfricaTitle":"Աֆրիկա",
"annualReport.conferencesAfricaDescription":"2019-ի հոկտեմբերին առաջինն {scratchAfricaConferenceLink} անցկացվեց Քենիայի Նայրոբիում, որտեղ Աֆրիկայի տարբեր անկյուններից ներգրավվեցին ավելի քան 250 ուսուցիչներ և ուսանողներ ՝ դասերով կիսվելու, երիտասարդներին զորացնելու և ստեղծագործական կոդավորման նվաճումները նշելու համար: Համաժողովում Scratch Team- ը գործարկեց Scratch- ի Սուահիլի տարբերակը, որը հասանելի է ինչպես առցանց, այնպես էլ անցանց օգտագործման համար:",
"annualReport.financialsFutureYears":"Նշում. Հետագա տարիներին ֆինանսները զգալիորեն տարբեր կլինեն, քանի որ Scratch անձնակազմը այժմ անցել է MIT- ից Scratch Foundation:",
"annualReport.supportersTitle":"Շնորհակալություն մեր աջակիցներին",
"annualReport.supportersIntro":"Շնորհակալություն մեր առատաձեռն աջակիցներին: Ձեր ներդրումն օգնում է մեզ ընդլայնել ստեղծագործական ուսուցման հնարավորությունները աշխարհի բոլոր տարիքի, բոլոր ծագում ունեցող երեխաների համար:",
"annualReport.supportersSFEDescription1":"2012-ի մայիսին Դեյվիդ Սիգելը իր որդու՝ ակտիվ և խանդավառ նախագծով մասնակցեց MIT Media Lab-ում Scratch Day-ին: Դիտելով Զաքի և մյուս երեխաներին, թե ինչպես են Scratch֊ն օգտագործում իրենց սեփական խաղերը, անիմացիաները և ռոբոտ արարածները կոդավորելու համար, Դեյվիդը հասկացավ, թե որքան ներուժ ունի Scratch- ը՝ օգնելու երեխաներին և՛ սովորել կոդավորման գործնական հմտություններ, և՛ զարգանալ որպես հաշվիչ մտածողներ:",
"annualReport.supportersSFEDescription2":"Դեյվիդը գիտի հաշվարկային մտածողության կարևորության մասին, և նրա ՝ որպես համակարգչային գիտնականի և ձեռնարկատիրոջ կարիերան ձևավորվել է նույն հետաքրքրասիրությամբ, որը Sctach-ն է օգնում երիտասարդ սովորողներին ամեն օր: Դա նույն հետախուզական բնազդն է, որը նրան ստիպեց համակարգչային գիտություններ սովորել Պրինսթոնում և ստանալ PhD ՝ հիմնվելով MIT- ի արհեստական բանականության լաբորատորիայում ավարտված աշխատանքի վրա: 2001 թ.-ին նա հիմնադրել է Two Sigma-ն, որը դարձել է համաշխարհային առաջատար` մեքենայական ուսուցման, տվյալների գիտության կիրառման և ներդրումների կառավարման ոլորտներում:",
"annualReport.supportersSFEDescription3":"2011֊ին, Դեվիդը հիմնեց Siegel Family Endowment (SFE) ֊ը օժանդակելու այն կազմակերպություններին, որոնք աշխատում են օգնելու մարդկանց հարմարվել նոր տեխնոլոգիայի պահանջներին, ավելի լավ հասկանալու և մեղմելու այն տեխնոլոգիական հակասությունները, որոնք առաջացել են գրեթե բոլոր ոլորտներում: Նա նաև Scratch Foundation- ի համահիմնադիր է ու scratch-ը բոլորի համար անվճար և հասանելի պահելու ջատագովն է:",
"annualReport.supportersCoFounder":"Համահիմնադիր և Համանախագահ",
"annualReport.supportersQuote":"Համոզված լինել, որ Scratch- ը ամենուր անվճար է և հասանելի երեխաների համար։ Սա այն ամենաազդեցիկ միջոցներից է, որով մենք կարող ենք օգնել երիտասարդներին լինել ներգրավված և զարգանալ թվային աշխարհում: Scratch-ին օժանդակելն այսօր ավելի կարևոր է, քան երբևէ:",
"annualReport.supportersThankYou":"Շնորհակալություն մեր աջակիցներին",
"annualReport.supportersAllDescription":"Մեր առաքելությունն է, որ բոլոր երեխաներին, անկախ իրենց ծագումից, հնարավորություն տալ պատկերացնել, ստեղծագործել և կիսվել նոր տեխնոլոգիաներով: Ցանկանում ենք շնորհակալություն հայտնել Scratch- ի բոլոր աջակիցներին, ովքեր 2002 թվականից, երբ մենք սկսեցինք աշխատել Scratch- ի վրա, օգնեցին մեզ ստեղծել զարմանալի ուսուցողական մեթոդներ միլիոնավոր երիտասարդների համար ամբողջ աշխարհում: Կից Scratch֊ի համընդհանուր նվիրաբերողների ցուցակն է (ինչպես MIT- ում, այնպես էլ Scratch Foundation- ում) մինչև 2019 թվականի դեկտեմբերի 31-ը:",
"annualReport.supportersFoundingDescription":"Հատկապես շնորհակալ ենք մեր հիմնադիր գործընկերներին, ովքեր մեզ աջակցեցին Scratch- ի առաջին օրերից՝ յուրաքանչյուրը տրամադրելով առնվազն $ 10,000,000 համընդհանուր աջակցություն տարբեր ձևերով:",
"annualReport.leadershipInterim":"Ժամանակավոր գործադիր տնօրեն",
"annualReport.donateTitle":"Աջակցեք մեզ",
"annualReport.donateMessage":"Ձեր աջակցությամբ է, որ Scratch-ը անվճար է բոլորի համար, պահոցները մշտապես աշխատում են, և որ մաենակարևորն է ունենք հնարավորություն ամբողջ աշխարհի երեխաններին տրամադրել ստեղծագործելու և կիսվելու հնարավորություն։\nՇնորհակալություն",