"faq.aboutScratchBody":"Scratch ծրագրավորմա լեզվի և առցանց համայնքի միջոցով կարող եք ստեղծել Ձեր սեփական ինտերակտիվ պատումները, խաղերը, անիմացիաներն, և հնարավորություն կիսվելու դրանք ամբողջ աշխարհի հետ: Քանի որ երիտասարդները ստեղծում և կիսվում են նախագծերով, ուստի նրանք ձեռք են բերում ստեղծագործական և համակարգային մտածողություն, ինչպես նաև համատեղ աշխատելու ունակություն: Scratch-ի մասին ավելին իմանալու համար այցելեք {aboutScratchLink} էջը:",
"faq.whoUsesScratchTitle":"Ո՞վ է օգտագործում Scratch-ը:",
"faq.whoUsesScratchBody":"Scratch-ն օգտագործում են տարբեր տեսակի մասնագիտությամբ և փորձով մարդիկ աշխարհի բոլոր երկրներում, տարբեր տեսակի կարգաբերումներով ՝ տներ, դպրոցներ, գրադարաններ, թանգարաններ և այլն: Այն նախագծած է հատկապես 8-ից 16 տարեկան երիտասարդների համար, բայց տարբեր տարիքի մարդիկ ևս ստեղծում և տարածում են Sratch նախագծեր: Փոքր երեխանները կարող են փորձել {scratchJrLink} -ն, որը Scratch-ի պարզեցված տարբերակն է 5-ից 7 տարեկաններ համար: ",
"faq.requirementsTitle":"Որո՞նք են Scratch-ի համակարգային պահանջները:",
"faq.requirementsBody":"Scratch-ը կարող է աշխատել գրեթե բոլոր տեսակի անհատական համակարգիչների, նոթբուքների ու պլանշետների ՎԵԲ զննարկիչներում: Սմարտֆոններոով կարող եք դիտել նախագծերը, բայց հնարավոր չէ այն ստեղծել կամ խմբագրել: Ստորև ներկայացված է պաշտոնապես աջակցվող զննարկիչների ցանկը:",
"faq.requirementsDesktop":"Աշխատասեղան",
"faq.requirementsDesktopChrome":"Chrome (63+)",
"faq.requirementsDesktopEdge":"Edge (15+)",
"faq.requirementsDesktopFirefox":"Firefox (57+)",
"faq.requirementsDesktopSafari":"Safari (11+)",
"faq.requirementsDesktopIE":"Internet Explorer-ով հասանելի չէ:",
"faq.requirementsNoteDesktop":"Եթե Ձեր համակարգիչը չի համապատասխանում այս պահանաջներին, ապա կարող եք փորձել {downloadLink} խմբագրիչը (տես հաջորդ հարցը ՀՏՀ-ում):",
"faq.scratchApp":"Scratch ծրագիր",
"faq.requirementsNoteWebGL":"Եթե հանդիպել եք WebGL-ի սխալին, ապա փորձեք այլ տեսակի զննարկիչներ:",
"faq.requirementsNoteTablets":"Այս պահին գրասալիկներում բացակայում է «երբ ստեղնը սեղմված է» մասնիկը և մկնիկի աջ սեղմումով ցանկի բովանդակությունը:",
"faq.offlineBody":"Scratch ծրագիրը թույլ է տալիս ստեղծել նախագծեր, առանց համացանցի առկայության: Scratch-ը կարող եք ներբեռնել {downloadLink} կայքից կամ հավելվածների խանութից (սա նախկինում կոչվում էր «Scratch offline editor»): ",
"faq.uploadOldTitle":"Կարո՞ղ եմ ավելի հին տարբերակներով ստեղծված նախագծերը վերբեռնել Scratch-ի վեբ կայք:",
"faq.uploadOldBody":"Այո, դուք կարող եք տարածել կամ վերբեռնել նախագծերը, որոնք ստեղծվել են նախորդ Scratch-ի տարբերակներով և նրանք կլինեն տեսանելի բոլորի համար, ինչպես նաև օգտատերերը կարող են գործարկել ու խմբագրել այն: (սակայն չեք կարող ներբեռնել նոր տարբերակով ստեղծված նախագիծը և բացել հին scratch-ի տարբերակով: Օրինակ, դուք չեք կարող բացել Scratch 3.0 նախագիծը {scratch2Link}-ի աշխատասեղանի տարբերակով, քանի որ Scratch 2.0-ը չի կարող կարդալ .sb3 ձևաչափով նախագծի նիշքը):",
"faq.scratchCostTitle":"Որքա՞ն արժե Scratch- ը: Ինձ պե՞տք է արտոնագիր:",
"faq.scratchCostBody":"Scratch-ը անվճար է և միշտ էլ այդպես կլինի: Արտոնագրի կարիք չկա, այն կարող եք օգտագործել տանը, դպրոցում կամ այլ վայրերում: Scratch-ի ծրագրավորման և պահպանության ծախսերը վճարվում է դրամաշնորհների և նվիրաբերումների միջոցով: Եթե ցանկանում եք աջակցել Scratch-ին, ապա ստուգեք այ էջը ՝ {donateLink}: ",
"faq.donateLinkText":"Նվիրաբերման էջ",
"faq.mediaLabTitle":"Ո՞վ է ստեղծել Scratch-ը:",
"faq.mediaLabBody":"Scratch-ը ծրագրավորել և պահպանում են Scratch-ի թիմի անդամները՝ {llkLink} -ի {mediaLabLink}-ում:",
"faq.aboutScratch3Title":"Ի՞նչ է Scratch 3.0 -ն:",
"faq.aboutScratch3Body":"Scratch 3.0-ը վերջին սերնդի տարբերակն է,որը թողարկվել է 2019 թ.-ի Հունվարի 2-ին: Այն նախագծված է հետևյալ քայլային զարգացմամբ ՝ ինչպե՞ս, ի՞նչ և որտե՞ղ պետք է ստեղծել Scratch-ը: Այն ներառում է մեծ քանակությամբ նոր կերպարներ, ամբողջապես նոր ձայնային խմբագրիչ ու նոր մասնիկներ ծրագրավորման համար : Scratch 3.0-ով կարող եք ստեղծել և գործարկել նախագծեր ոչ միայն Ձեր անհատական կամ դյուրակիր համակարգիչներում, այլ նաև գրասալիկներում (պլանշետ): ",
"faq.reportBugsScratch3Title":"Ինչպե՞ս կարող եմ Scratch 3.0 -ում հաղորդել վրիպակների մասին և կիսվել հետադարձ կապով:",
"faq.reportBugsScratch3Body":"Դուք կարող եք հաղորդել վրիպակների մասին և կիսվել հետադարձ կապով Scratch-ի {forumsLink} ֆորումների քննարկում բաժնում:",
"faq.forumsLinkText":"Վրիպակներ և թերություններ",
"faq.languagesScratch3Title":"Արդյո՞ք Scratch 3.0-ը հասանելի է տարբեր լեզուներով:",
"faq.languagesScratch3Body1":"Այո, ծրագրավորման մասնիկների լեզուն փոխելու համար անհրաժեշտ է սեղմել “երկրագունդ” պատկերի վրա, որը գտնվում է խմբագրային հատվածի ամենավերևի ձախ անկյունում, և ապա դեպի վար իջնող ցանկից ընտրել Ձեր ուզած լեզուն:",
"faq.languagesScratch3Body2":"Մեր ամբողջ թարգմանությունները կատարում են կամավորները: Scratch 3.0 խմբագրիչն արդեն թարգմանվել է ավելի քանի 40 լեզուներով: Կից {transifexLink} -ում կարող եք տեսնել բոլոր լեզուները, որոնք այս պահին թարգմանում և վերանայում են: Եթե ցանկանում եք օգնել թարգմանություն կատարելով, ապա խնդրում ենք կապվել մեզ հետ ՝{emailLink} :",
"faq.removedBlocksScratch3Title":"Արդյո՞ք Scratch 3.0-ն հեռացրել է որևէ կոդավորման մասնիկ ավելի վաղ Scratch-ի տարբերակներից:",
"faq.removedBlocksScratch3Body":"Scratch 3.0-ից ոչ մի կոդավորման մասնիկ չի հեռացվել, սակայն կատարվել է մի քանի փոքր փոփոխություններ և տեղափոխություններ (այստեղ կարող եք գտնել դրանց նկարագրությունը ՝ {extensionsFAQLink}): ",
"faq.newBlocksScratch3Title":"Արդյո՞ք Scratch 3.0-ը նոր մասնիկներ է ներմուծել:",
"faq.newBlocksScratch3Body":"Այո, Scratch 3.0-ում կարող եք գտնել ՝",
"faq.newBlocksSoundEffect":"«Ձայնի էֆեկտ»-ի նոր մասնիկներ",
"faq.newBlocksOperators":"Նոր օպերատորներ, որոնք հեշտացնում են տեքստի հետ աշխատանքը (տողեր)",
"faq.newBlocksPen":"Գրիչի նոր մասնիկներ, ներառյալ թափանցիկության հնարավորությունը",
"faq.newBlocksGlide":"Սահելու նոր մասնիկ ՝ հեշտությամբ դեպի կերպարը (կամ պատահական կետը) տեղափոխելու համար",
"faq.biggerBlocksScratch3Title":"Ինչո՞ւ են մասնիկները ավելի մեծ Scratch 3.0-ում, քան ավելի հին տարբերակների դեպքում:",
"faq.biggerBlocksScratch3Body":"Որպեսզի Scratch 3.0-ը ավելի լավ աշխատի հպվող էկրանների համար (որոնցից են՝ Chromebook-ները, Windows Surface դյուրակիր համակարգիչներն ու գրասալիկները)՝ պետք էր սարքել ավելի մեծ մասնինկներ, որը կհեշտացներ մատով քաշելու և մասնիկներին միացնելու ֆունկցիան: Բացի այդ, մեծ մասնիկները օգնում են ավելի հեշտ կողմնորոշվել, երբ օգտվում ենք փոքր էկրաններով:",
"faq.extensionsScratch3Title":"Որտե՞ղ են գտնվում Գրիչ, Ձայն և Տեսանյութի ընկալում մասնիկները:",
"faq.extensionsScratch3Body":"Գրիչ, Ձայն և Տեսաընկալում մասնիկները տեղափոխվել են հավելումների բաժին: Հավելումները ավելացնելու համար անհրաժեշտ է սեղմել էկրանի ներքևի ձախ կոճակը (տե՛ս ներքևում գտնվող «Հավելումներ» բաժինը):",
"faq.paintEditorScratch3Title":"Ի՞նչ նոր հնարավորություններ ունի նկարչական խմբագրիչը:",
"faq.paintEditorScratch3Body":"Նկարչական խմբագրիչը ամբողջովին վերանախագծվել է: Լրացվել է նոր հզոր հատկանիշներով, միևնույն ժամանակ մնալով, որպես պարզ գործիք: ",
"faq.paintEditorLayout":"Նոր դասավորվածություն, որը հասանելի և տեսանելի է դարձնում գործիքներն ու ընտրանքները:",
"faq.paintEditorTools":"Նոր գործիքներ, օրինակ «ռետինը», որը աշխատում է վեկտորային ռեժիմում ",
"faq.paintEditorColors":"Գույների ընտրության և կարգավորման ավելի լայն հնարավորություններ",
"faq.paintEditorVector":"Վեկտորային կետերի ավելի մեծ ղեկավարում (կոր բռնակներ և կետային ռեժիմներ)",
"faq.paintEditorLayers":"Շերտերը դասավորելու լրացուցիչ հրամաններ («բերել առաջ», «տեղափոխել դեպի ետ» և այլն)",
"faq.soundEditorScratch3Title":"Որոնք են ձայնային խմբագրիչի նոր առանձնահատկությունները:",
"faq.soundEditorScratch3Body":"Ձայնային խմբագրիչը վերափոխվել է այնպես, որ հեշտացել է ձայնագրելու և փոփոխելու գործողությունները: Այն ունի մի շարք նոր հնարավորություններ `",
"faq.soundEditorRecording":"Ձայնագրման նոր համակարգ, որն ավելի հեշտ է օգտագործել",
"faq.soundEditorTrimming":"Ձայնի կտրատման նոր համակարգ, որն ավելի հեշտ է օգտագործել",
"faq.soundEditorEffects":"Ձայնային խմբագրման նոր հնարավորություններ (ինչպիսիք են «ավելի արագ», «դանդաղ», «արձագանք» և «ռոբոտ»)",
"faq.tipsWindwScratch3Title":"Ի՞նչ է տեղի ունեցել Scratch-ի խորհուրդներ պատուհանի հետ:",
"faq.tipsWindowScratch3Body":"Խորհուրդ պատուհանի փոխարեն, Scratch 3.0- ը տրամադրում է նմանատիպ նյութեր «Ձեռնարկների գրադարան»-ի միջոցով, որը հասանելի է խմբագրիչի միջերեսի վերին գոտում «Ձեռնարկներ» հղման մեջ : Դուք կգտնեք ձեռնարկներ ամբողջական նախագծեր ստեղծելու համար (օրինակ ՝ «Ստեղծել հետապնդման խաղ») կամ հատուկ մասնիկներ և առանձնահատկություններ (օրինակ ՝ «Ձայնագրեք ձայն» կամ «Այնպես արեք, որ պտտվի»): Շուտով կավելանան նաև այլ դասընթացներ (օրինակ ՝ «Pong խաղ» և «Այնպես արեք, որ թռչի»):",
"faq.remixDefinitionTitle":"Ի՞նչ է վերամշակումը:",
"faq.remixDefinitionBody":"Երբ Scratch-ի օգտատերը պատճենում է ուրիշի նախագիծը և փոփոխում այն՝ իր սեփական գաղափարները ավելացնելու համար (օրինակ, գործողությունները կամ զգեստները փոխելով), արդյունքում ստացված նախագիծը կոչվում է «վերամշակում/վերարտադրում»: Scratch կայքում օգտագործված յուրաքանչյուր նախագիծ հնարավոր է վերափոխել: Նույնիսկ աննշան փոփոխությունը համարում ենք, որպես վավեր վերամշակում այնքան ժամանակ, քանի դեռ այն տրված է նախագծի բնօրինակը ստեղծողին և մյուսներին, ովքեր նշանակալի ներդրում են ունեցել վերամշակման մեջ:",
"faq.remixableTitle":"Ինչո՞ւ է Scratch֊ի թիմը պահանջում, որ բոլոր նախագծերը ունենան «վերամշակելու» հնարավորություն:",
"faq.remixableBody":"Մենք հավատում ենք, որ այլ մարդկանց նախագծեր վերամշակելը հիանալի միջոց է ծրագրավորում սովորելու և հետաքրքիր նախագծեր ստեղծելու համար: Վերամշակման միջոցով ստեղծագործական գաղափարները տարածվում են Scratch-ի համայնքում և դրանից օգուտ են քաղում բոլորը: Scratch կայքում օգտագործված բոլոր ծրագրերը ընդգրկված են “Creative Commons Share Alike” արտոնագրի ներքո, ինչը նշանակում է, որ դուք կարող եք վերամշակել ցանկացած նախագիծ, որը դուք տեսնում եք Scratch-ի կայքում, և բոլորը կարող են վերափոխել այն նախագծերը, որոնք դուք կիսում եք կայքում: .",
"faq.creativeCommonsTitle":"Ի՞նչ անել, եթե ես չեմ ուզում, որ մյուսները վերամշակեն իմ նախագծերը:",
"faq.creativeCommonsBody":"Վերամշակումը Scratch֊ի համայնքի անբաժանելի մասն է: Եթե չեք ցանկանում, որ ուրիշները դիտեն կամ վերամշակեն ձեր ստեղծագործությունները, ապա կարող եք նախագծեր ստեղծել Scratch կայքում, բայց դրանք չկիսել կայքում:",
"faq.fairUseTitle":"Կարո՞ղ եմ իմ նախագծերում օգտագործել նկարներ, ձայներ և մեդիա համացանցից:",
"faq.fairUseBody":"Եթե նախընտրում եք մեկ ուրիշի աշխատանքը ներդնել ձեր նախագծում, համոզվեք, որ նրանք թույլ են տալիս օգտագործել ու լավ կլինի, որ Ձեր նախագծում ներառեք բնօրինակի հղումը: Վերամշակման համար արդեն արտոնագրած նկարներ / ձայները կարող եք որոնել այստեղ՝ {ccLink}։",
"faq.whyAccountBody":"Նույնիսկ առանց հաշվի, դուք կարող եք գործարկել այլ մարդկանց նախագծերը, կարդալ մեկնաբանություններն ու ֆորումները և նույնիսկ ստեղծել ձեր սեփական ծրագրերը: Բայց ձեզ հարկավոր է հաշիվ՝ նախագծերը պահպանելու և համօգտագործելու, մեկնաբանություններ գրելու, ֆորումում գրառումներ կատարելու և այլ «սոցիալական» գործողություններին մասնակցելու համար (ինչպես օրինակ ՝ «հավանել» այլ մարդկանց նախագծերը):",
"faq.createAccountTitle":"Ինչպե՞ս պետք է ստեղծեմ Scratch-ի հաշիվ:",
"faq.createAccountBody":"Պարզապես սեղմեք «Միանալ» կոճակը Scratch-ի գլխավոր էջից: Դուք պետք է պատասխանեք մի քանի հարցերի և տրամադրեք Ձեր էլ․փոստի հասցեն: Դա տևում է ընդամենը մի քանի րոպե ու այն լիովին անվճար է:",
"faq.checkConfirmedTitle":"Ինչպե՞ս կարող եմ ստուգել, արդյո՞ք իմ հաշիվը հաստատված է:",
"faq.howToConfirmTitle":"Ինչպե՞ս հաստատեմ իմ հաշիվը:",
"faq.howToConfirmBody":"Scratch- ում նոր հաշիվ ստեղծելուց հետո էլ. փոստով կստանաք հղման հաղորդագրությունը: Պարզապես անցեք հղումով` Ձեր հաշիվը հաստատելու համար: Հաշիվը հաստատելուց հետո դուք կկարողանաք կիսել նախագծեր, մեկնաբանություններ գրել և ստեղծել ստուդիաներ: Հաշվի հաստատումը նաև թույլ է տալիս ստանալ էլ․փոստով թարմացումներ Scratch Team-ից: Եթե չեք կարող գտնել էլ. փոստը հաստատող հղումը, ապա ստուգեք ձեր Spam թղթապանակը: Եթե դեռ չեք կարողանում գտնել այն և ցանկանում եք ստանալ մեկ այլ օրինակը, անցեք ձեր Հաշվի կարգավորումները, սեղմեք էլ․փոստի էջանիշը և հետևեք այնտեղ եղած հրահանգներին: Խնդրում ենք նկատի ունենալ, որ նամակի տեղ հասնելը կարող է տևել մինչև մեկ ժամ: Եթե դեռ մեկ ժամից հետո նամակը չեք ստացել, ապա կապնվեք մեզ հետ այստեղ՝ {contactLink} :",
"faq.contactLinkText":"տեղեկացրեք մեզ",
"faq.checkConfirmedBody":"Ստուգելու համար, թե արդյոք ձեր հաշիվը հաստատված է, մուտք գործեք ձեր Scratch հաշիվ և գնացեք {settingsLink} ձեր էջ: Հաստատված էլ. փոստի հասցեները ցույց կտան կանաչ փոքր կետով: Հակառակ դեպքում, կտեսնեք «Ձեր էլ.փոստի հասցեն հաստատված չէ» տեքստը նարնջագույնով:",
"faq.settingsLinkText":"Էլ․փոստի կարգավորումներ",
"faq.requireConfirmTitle":"Արդյո՞ք ես պետք է հաստատեմ իմ հաշիվը:",
"faq.requireConfirmBody":"Դուք դեռ կարող եք օգտագործել Scratch-ի շատ հնարավորություններ` առանց ձեր հաշիվը հաստատելու, ներառյալ նախագծեր ստեղծելու և պահպանելու համար (առանց դրանց տարածման):",
"faq.forgotPasswordTitle":"Մոռացել եմ մուտքանունը կամ գաղտնաբառը: Ինչպե՞ս վերականգնել այն:",
"faq.forgotPasswordBody":"Լրացրեք ձեր մուտքանունը կամ էլ. փոստի հասցեն {resetLink} էջում: Կայքը էլեկտրոնային նամակ կուղարկի Ձեր մուտքանունի հետ կապված հասցեին և կարող եք օգտագործել նամակի հղումը՝ Ձեր գաղտնաբառը վերականգնելու համար:",
"faq.newScratcherBody":"Երբ ստեղծում եք հաշիվ, դուք հանդիսանում եք որպես «Նոր Scratcher»: Scratcher դառնալու համար դուք պետք է ստեղծեք և տարածեք նախագծեր, կատարեք օգտակար մեկնաբանություններ այլ նախագծերում և լինել համբերատար: Պահանջները բավարարելուց հետո, Ձեր անհատական էջում կհայտնվի հղում, որը հրավիրում է ձեզ դառնալ Scratcher և դուք կունենաք որոշ լրացուցիչ հնարավորություններ Scratch-ի կայքում: (Պետք է նկատի ունենալ, որ մենք չենք առանձացնում «Նոր Scratcher»֊ին և «Scratch»֊ին)",
"faq.multipleAccountTitle":"Կարո՞ղ եմ ունենալ մեկից ավելի հաշիվ:",
"faq.multipleAccountBody":"Օգտակար է ունենալ մի քանի հաշիվ Scratch-ի կայքում, այնքան ժամանակ, քանի դեռ դրանցից մեկը չի հակասում {cgLink}-ը: Այդ դեպքում բոլոր հարակից հաշիվները կարող են արգելափակվել կամ ջնջվել:",
"faq.multipleLoginTitle":"Լա՞վ է, որ մեկից ավելի անձիք կարողանան մուտք գործել հաշիվ:",
"faq.multipleLoginBody":"Չի թույլատրվում, քանի որ «Վեբ» էջն ու նախագծի խմբագիրը կարող են հեշտությամբ շփոթվել, երբ մեկից ավելի անձինք մուտք են գործում նույն հաշիվ: Երբ հաշիվն ինչ-որ {cgLink} -ի կարգ է խաղտում, բոլոր կապված հաշիվները կարող են արգելափակվել կամ ջնջվել: Եթե դուք կիսում եք հաշիվ որևէ մեկի հետ, ով դրա հետ որևէ վատ բան է անում, դա նշանակում է, որ ձեր հաշիվները կարող են արգելափակվել մյուս անձի արածի համար:",
"faq.changeUsernameTitle":"Կարո՞ղ եմ փոխել իմ մուտքանունը:",
"faq.changeUsernameBody":"Scratch կայքի կառուցվածքը կախված է անփոփոխ հաշվի մուտքանուն ունենալուց, այնպես որ հնարավոր չէ փոխել ձեր օգտվողի անունը: Եթե իսկապես պետք է նոր օգտվողի անվան անցնել, ապա կարող եք նոր հաշիվ ստեղծել, բայց ստիպված կլինեք դուք ինքներտ պատճենել նախագծերը նոր հաշվի մեջ:",
"faq.shareInfoTitle":"Ի՞նչ տեղեկություններ կարող եմ տարածել իմ հաշվից (միջոցով):",
"faq.shareInfoBody":"Խնդրում ենք մի կիսվեք անձնական տվյալներով, ինչպիսիք են Ձեր բնակության հասցեն, էլ․փոստը, հեռախոսահամարը կամ ցանկացած այլ բան, որը կարող է օգտագործվել Scratch- ի կայքից դուրս կապ հաստատելու համար: Խնդրում ենք զեկուցել նախագծերի, մեկնաբանությունների կամ ֆորումի գրառումների մասին, որոնք պարունակում են այսպիսի տեղեկատվություն, քանի որ Scratch-ի թիմը կարող է հեռացնել տեղեկատվությունը և տվյալ հեղինակին կարող ենք հիշեցնել մեր քաղաքականության մասին՝ անձնական կոնտակտների վերաբերյալ:",
"faq.deleteAccountTitle":"Ինչպե՞ս կարող եմ ջնջել իմ հաշիվը։",
"faq.deleteAccountBody":"Մուտք գործեք Scratch, ապա սեղմեք ձեր օգտվողի անունը վերին աջ անկյունում: Ընտրեք «Հաշվի կարգավորումներ» բաժինը, այնուհետև սեղմեք «Ես ուզում եմ ջնջել իմ հաշիվը» հղումը էջի ներքևի մասում: Բայց դա պետք է անեք միայն այն դեպքում, եթե լիովին վստահ եք, որ ցանկանում եք ջնջել ձեր հաշիվը:",
"faq.scratchFreeTitle":"Scratch- ը անվճա՞ր է: Կարո՞ղ եմ այն օգտագործել այնտեղ, որտեղ ուզեմ:",
"faq.scratchFreeBody":"Այո, «Scratch»֊ն անվճար է: Դուք կարող եք այն օգտագործել դպրոցում, կազմակերպել դասընթացներ դրա մասին (նույնիսկ դասընթաց, որը վճարովի է): Անհրաժեշտ չէ ձեռք բերել արտոնագիր: Այն անվճար է:",
"faq.scratchScreenshotTitle":"Կարո՞ղ եմ օգտագործել Scratch-ի էկրանի լուսապատճեները(screenshots) գրքում կամ «պրեզենտացիա»-ի մեջ:",
"faq.scratchScreenshotBody":"Այո, դուք կարող եք օգտագործել Scratch հավելվածի և կայքի էկրանի լուսապատճեները գրքում կամ շնորհանդեսների մեջ ու համարել, որ դրանք արտոնագրված են {licenseLink}-ով: Միայն խնդրում ենք, որ Ձեր նյութերում որևէ տեղ նշում կատարեք, որում կասվի. «Scratch-ը ` Scratch Foundation-ի նախագիծն է, որը ստեղծվել է Lifelong Kindergarten խմբի և MIT Media Lab-ի համատեղ աշխատնքով։ Այն անվճար է և հասանելի է https://scratch.mit.edu կայքում»:",
"faq.scratchDescriptionTitle":"Կարո՞ղ եմ ներառել «Scratch» -ի նկարագրությունը գրքերի կամ այլ նյութերի մեջ :",
"faq.scratchDescriptionBody":"Իհարկե: Խորհուրդ ենք տալիս հետևյալ նկարագրությունը. «Scratch-ը ծրագրավորման լեզու և առցանց համայնք է, որտեղ կարող եք ստեղծել ձեր սեփական ինտերակտիվ պատմությունները, խաղերն ու անիմացիաները, որտեղ կարող եք տարածել սեփական ստեղծագործությունները աշխարհի այլ մարդկանց հետ: Երիտասարդները ստեղծում և տարածում են Scratch-ով նախագծերը և այդ ժամանակ նրանք սովորում են ստեղծագործել, մտածել համակարգված և աշխատել համատեղ: Scratch- ը {sfLink} -ի և Lifelong Kindergarten խմբի համատեղ աշխատանքն է MIT Media Lasb-ում Այն անվճար է ու հասանելի է ասյտեղ՝ https://scratch.mit.edu»:",
"faq.presentScratchTitle":"Կարո՞ղ եմ գիտաժողովում ներկայացնել Scratch֊ը:",
"faq.presentScratchBody":"Դուք կարող եք հանգիստ շնորհանդեսներ կազմակերպել Scratch֊ի վերաբերյալ դասավանդողներին կամ այլ խմբերում։",
"faq.supportMaterialTitle":"Կարո՞ղ եմ օգտագործել/վերամշակել Scratch֊ի նյութերը, զգեստները, պատկերները, ձայները կամ նմուշային նախագծեր,ը որոնք առկա են կայքում:",
"faq.supportMaterialBody":"Այո, «Scratch»-ի կայքում աջակցության մեծ մասը հասանելի է {licenseLink} աևտոնագրի ներքո: Մի քանի բացառություններ կան՝ Scratch Logo-ն, Scratch Cat-ը, Gobo-ն, Pico-ն, Nano-ն, Giga-ն և Tera-ն Scratch ապրանքանիշներ են, և դրանք չեք կարող օգտագործվել, առանց Scratch Team-ի բացահայտ թույլտվության:",
"faq.sellProjectsTitle":"Կարո՞ղ եմ վաճառել իմ Scratch֊ի նախագծերը:",
"faq.sellProjectsBody":"Այո, Ձեր Scratch֊ի նախագիծը Ձեր ստեղծածներն են: Բայց հիշեք, որ Scratch-ի կայքում, Ձեր նախագիծը կիսելուց հետո բոլորն ունեն հնարավորություն անվճար ներբեռնելո , վերաձևակերպելու և օգտագործելու նախագիծը {licenseLink} արտոնագրի պայմանների ներքո: Այսպիսով, եթե մտադիր եք վաճառել ձեր նախագիծը, գուցե ցանկանաք այն չտարածել Scratch կայքում:",
"faq.sourceCodeTitle":"Որտե՞ղ կարող եմ գտնել Scratch-ի սկզբնաղբյուրի կոդը:",
"faq.sourceCodeBody":"Scratch ծրագրավորման խմբագրիչի համար նախատեսված աղբյուրի կոդը կարելի է գտնել {guiLink} այստեղ: Աղբյուրի կոդը {flashLink} և {scratch14Link}, հասանելի են նաև GitHub- ում: «Scratch» կայքին վերաբերող զարգացման նախագծերի վերաբերյալ նոր տեղեկություններ ստանալու համար այցելեք մեր կայք՝ {developersLink}:",
"faq.scratch14":"Scratch 1.4",
"faq.okayToShareTitle":"Ինչպե՞ս իմանալ, լավ է տարածել նախագիծը Scratch֊ի կայքում, թե ոչ:",
"faq.okayToShareBody":"Ստուգեք Scratch -ի {cgLink}-ն: Դրանք պետք է լինեն հակիրճ և չպարունակեն մի շարք իրավական նյութեր: Scratch-ի յուրաքանչյուր էջի ներգևում առկ է հղում:",
"faq.reportContentTitle":"Ի՞նչ անեմ, եթե նկատեմ որևէ անտեղի բան:",
"faq.reportContentBody":"Կարող եք սեղմել այն հղումը, որում ասվում է «զեկուցել» ցանկացած նախագծի, մեկնաբանության, քննարկման գրառման, ստուդիայի կամ անհատական էջի վրա, որտեղ կտեսնեք մի բան, որը Scratch֊ի համար լավ չէ: Եթե իրավիճակը բարդ է բացատրելու համարմ, ապա կարող եք օգտագործել {contactLink} հղումը (յուրաքանչյուր էջի վերջում): Համոզվեք, որ հնարավորինս շատ մանրամասներ եք ներառել՝ համապատասխան էջերի հղումներով:",
"faq.noFlameTitle":"Ի՞նչ անեմ, եթե տեսնում եմ, որ ինչ-որ մեկը վիրավորում կամ անարգում է:",
"faq.noFlameBody":"Մի ավելացրեք կրակը: Այդպիսի մեկնաբանություններին պատասխանելը պարզապես վատացնում է իրավիճակը և կարող է հանգեցնել, որ Ձեր հաշիվը արգելափակվի: Փոխարենը, պարզապես հաղորդեք մեզ և մենք կհետևենք հեղինակին: Մենք ամեն օր հաշվետվություններ ենք ստուգում ՝ օրվա ընթացքում բազմակի անգամ, այնպես որ, համոզված եղեք, մենք կկարգավորենք իրավիճակը:",
"faq.reviewContentTitle":"Ի՞նչ է անում Scratch-ի թիմը, երբ ինչ-որ բան զեկուցվում է կամ դրոշանշվում:",
"faq.reviewContentBody":"Scratch-ի թիմը ամեն օր ստուգում է մեկնաբանությունները և նախագծերը: Եթե ինչ-որ բան հակասում է {cgLink}-ին, ապա մենք այն հեռացնում ենք և նախազգուշացնում տվյալ հաշվին: Կարող ենք նաև արգելափակել այն հաշիվները կամ ցանցերը, որոնք օգտագործվել են խաղտումը տարածելու համար, կախված այն բանից, թե ինչն է տարածվել ու միգուցե տվյալ մարդը արդեն իսկ եղել է նախազգուշացված։",
"faq.blockedAccountTitle":"Ի՞նչ է պատահում, երբ հաշիվը արգելափակվում է:",
"faq.blockedAccountBody":"Երբ հաշիվը արգելափակված է, օգտատերը այլևս չի կարող մուտք գործել իր հաշիվ, օգտագործել այն նախագծեր ստեղծելու կամ նոր մեկնաբանություններ տեղադրելու համար: Մտնելիս նրանք տեսնում են մի էջ, որը բացատրում է, թե ինչու է հաշիվն արգելափակվել, և մի վեբ ձևաթուղթ, որը նրանք կարող են օգտագործել` ապաարգելավորման խնդրանքով: Եթե օգտատերը ցույց է տալիս, որ արդեն հասկացել է, թե ինչու է իր հաշիվն արգելափակվել, և խոստանում է հետագայում հետևել Scratch-ի կանոններին՝ {cgLink}, ապա հաշիվն ապաարգելափակվում է:",
"faq.stolenAccountTitle":"Ինչ-որ մեկը մուտք է գործել իմ հաշիվ և արգելափակել է իմ հաշիվը: Ի՞նչ կարող եմ անել:",
"faq.stolenAccountBody":"Դուք պատասխանատու եք Ձեր գաղտնաբառը անվտանգ պահելու համար: Եթե որևէ մեկը, ում դուք գիտեք, վերցրել է ձեր հաշիվը և վատ բաներ է արել, ապա տեղեկացրեք տվյալ համակարգչի համար պատասխանատու չափահաս անձի: Եթե կարծում եք, որ չգիտեք ինչ-որ մեկին, ով մուտք ունի Ձեր հաշիվ, փոխեք գաղտնաբառը և/կամ օգտագործեք հղումը {contactLink}` խնդիրը բացատրելու համար: Եթե ձեր հաշիվը արգելափակված է այն բանի համար, որ դուք արել եք այն, որը դեմ է Scratch-ի կանոններին՝ {cgLink}, խնդրում ենք մի ասեք մեզ, որ մեկ ուրիշն է դա արել: Երբ մարդիկ ասում են, որ մեկ ուրիշն իր հաշիվն օգտագորել է ինչ-որ վատ բան անելու համար, ապա մենք պետք է փորձենք և զրուցենք այդ մարդու հետ, նախքան հաշիվը վերականգնելը: Սա նշանակում է, որ Ձեր հաշիվը պարզապես ավելի երկար կմնա արգելափակված, քան եթե անկեղծ լինեք մեզ հետ կատարվածի վերաբերյալ:",
"faq.aboutExtensionsTitle":"Որոնք են հավելումները:",
"faq.aboutExtensionsBody":"Scratch-ի խմբագրում կարող եք ավելացնել լրացուցիչ մասնիկների հավաքածուներ, որոնք կոչվում են «հավելումներ/ընդարձակումներ»: Օրինակ, կան ընդարձակումներ, որոնք հնարավորություն են տալիս ծրագրավորել ֆիզիկական սարքեր (օրինակ՝ միկրո: բիթ և LEGO ռոբոտատեխնիկական հավաքածուներ) կամ թարգմանել տեքստերը Ձեր «Scratch»֊ի նախագծերում։ Մենք կշարունակենք ժամանակի ընթացքում ավելացնել նոր հավելումներ, այնպես որ այն, ինչ կարող եք անել Scratch- ի հետ, ժամանակի ընթացքում կշարունակի աճել:",
"faq.howToAddExtensionsTitle":"Ինչպե՞ս ավելացնեմ հավելումներն իմ նախագծում:",
"faq.howToAddExtensionsBody":"Եթե սեղմեք Scratch ծրագրավորման խմբագրիչի ներքևի ձախ անկյունում գտնվող «Ընդլայնումներ» կոճակը, կտեսնեք «Scratch Extensions» բոլոր հավելումների ցուցակը: Հավելումներից մեկը ընտրելու դեպքում ձեր նախագծին կավելացվի մասնիկների նոր կատեգորիա: Ընդլայնումը ավտոմատ կերպով կբեռնվի յուրաքանչյուր անգամ, երբ ձեր նախագիծը կբացվի: Կարող եք ավելացնել մի քանի հավելումներ միևնույն նախագծում:",
"faq.createExtensionsBody":"Scratch Team-ը հետագայում կհրապարակի առանձնահատկություններ և ուղեցույցներ հավելումների համար: Հասանելի լինելուց հետո դուք կկարողանաք դրանք ներկայացնել Scratch Team-ին՝ Scratch 3.0 պաշտոնական ընդարձակ գրադարանում քննարկման համար: Մենք նաև ուղեցույցներ կտանք «փորձնական» հավելումների ձևավորման և բաշխման համար, որոնք կարող են օգտագործվել անհատական համակարգիչների վրա նախագծեր ստեղծելու համար, բայց չեն օգտագործվի առցանց Scratch֊ում:",
"faq.scratchXTitle":"Ի՞նչ է սպասվում ScratchX կայքում:",
"faq.scratchXBody":"ScratchX կայքը (scratchx.org) փորձարկում է հավելումների համար: ScratchX֊ի համար ստեղծված հավելումները համատեղելի չեն Scratch 3.0-ի հետ: Երբ ScratchX-ում լիովին ապահովեն փորձնական ընդարձակումները, մենք կդադարեցնենք աջակցությունը ScratchX-ին և ծրագրավորողներին և օգտագործողներին ժամանակ կտրամադրենք ScratchX-ից անցում կատարել նոր հարթակին:",
"faq.cloudDataInfoTitle":"Որո՞նք են ամպային փոփոխականները:",
"faq.cloudDataInfoBody":"Ամպային փոփոխականները թույլ են տալիս, որ ծրագրի տվյալները պահվեն և տարածվեն Scratch համայնքի այլ օգտատերերի հետ: Կարող եք օգտագործել ամպային փոփոխականներ` հարցումներ և այլ նախագծեր պատրաստելու համար, որտեղ մյուս օգտատերերը ժամանակի ընթացքում կարող են ներմուծել և փոփոխել որոշակի տվյալներ:",
"faq.makeCloudVarTitle":"Ինչպե՞ս կարող եմ ստեղծել ամպային փոփոխական:",
"faq.makeCloudVarBody":"Գնացեք բլոկների «Փոփոխականներ» բաժինը, ընտրեք «Ստեղծել փոփոխական» և այնուհետև սեղմեք «ամպային փոփոխական»-ի (պահվում է սերվերում)» կողքին գտնվող վանդակը: Ձեր փոփոխականի հետ կապված տվյալները կպահպանվեն սերվերում, ժամանակի ընթացքում չեն կորի և հասանելի կլինեն յուրաքանչյուրի համար, ով կբացի տվյալ նախագիծը:",
"faq.onlyNumbersTitle":"Ինչպիսի տվյալների կարող են պահվել ամպային փոփոխականներում:",
"faq.onlyNumbersBody":"Միայն թվերը կարող են պահվել ամպային փոփոխականներում:",
"faq.storedCloudInfoTitle":"Ո՞վ կարող է տեսնել ամպային փոփոխականներում պահվող տվյալները:",
"faq.storedCloudInfoBody":"Երբ համագործակցում եք մի ծրագրի հետ, որը օգտագործելում է ամպային փոփոխականներ, Ձեր հետ կապված տվյալները կարող են պահվել մուտքանունի հետ միասին և մյուսները կարող են այն դիտել:",
"faq.reportCloudTitle":"Եթե տեսնում եմ, որ ինչ-որ մեկը հրապարակում է ոչ պատշաճ բովանդակություն՝ օգտագործելով ամպային փոփոխականներ, ինչպե՞ս կարող եմ զեկուցել դրա մասին:",
"faq.reportCloudBody":"Սեղմեք «Հաղորդել» կոճակը (ներգևում գտնվող խաղացողի տակ՝ ծրագրի էջում)՝ ամպային փոփոխականներում անպատշաճ բովանդակությունը հաղորդելու համար: Զեկույցում խնդիրը գրելու ժամանակ, համոզվեք որ ներառել եք «ամպային փոփոխականներ»-ը:",
"faq.chatRoomTitle":"Կարո՞ղ եմ զրուցարաններ պատրաստել ամպային փոփոխականներով:",
"faq.chatRoomBody":"Չնայած տեխնիկապես հնարավոր է ստեղծել զրուցարաններ, սակայն դրանք Scratch-ի կայքում թույլատրված չեն:",
"faq.changeCloudVarTitle":"Ո՞վ կարող է փոխել ամպային փոփոխականների արժեքները :",
"faq.changeCloudVarBody":"Միայն դուք և նախագիծը դիտողները կարող են պահել տվյալները Ձեր նախագծի ամպային փոփոխականներում: Եթե մարդիկ «դիտում են ներսը» կամ վերամշակում են կոդը, ապա այն ստեղծում է Ձեր փոփոխականի պատճենը և չի ազդում կամ չի փոխում սկզբնական փոփոխականը:",
"faq.newScratcherCloudBody":"Եթե դուք դեռ «Նոր Սքրաչեր» եք կայքում, չեք կարողանա օգտագործել ամպային փոփոխականներով նախագծեր: Ամպային փոփոխականներին մուտք ունենալու համար դուք պետք է դառնաք «Սքրաչեր»: Տե՛ս Հաշիվների բաժինը (վերին մասում) ՝ «Նոր սքրաչեր» -ից «Սքրաչեր»-ին անցնելու մասին լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար:",
"faq.multiplayerTitle":"Հնարավո՞ր է ցանցային խաղեր ստեղծել ամպային փոփոխականներով:",
"faq.multiplayerBody":"Ցանցային խաղեր ստեղծելը կարող է դժվար լինել, կապված ցանցի արագության և համաժամանակեցման խնդիրների հետ: Այնուամենայնիվ, որոշ «Սքրաչերներ»-ը կարողանում են գտնել ինչ-որ եղանակներ՝ ամպային փոփոխականներն օգտագործելու համար (ստեղնաշարի վրա ստեղծում են մի քանի օգտատիրոջ հրամաններ):",
"faq.schoolsTitle":"Scratcհ֊ը դպրոցներում",
"faq.howTitle":"Ինչպե՞ս է Scratch-ը օգտագործվում դպրոցներում:",
"faq.howBody":"Scratch-ը օգտագործում են աշխարհի հարյուր հազարավոր դպրոցներում, տարբեր առարկաների բնագավառներում (այդ թվում, լեզվական արվեստի, գիտության, պատմության, մաթեմատիկայի և համակարգչային գիտության)։ Ռազմավարությունների և ռեսուրսների մասին ավելին կարող եք իմանալ, օգտագործելով Scratch-ը դպրոցներում և այլ ուսումնական միջավայրերում, (ինչպիսիք են թանգարանները, գրադարանները և համայնքային կենտրոննեըր) կայքի միջոցով ՝{educatorsLink} :",
"faq.educatorsLinkText":"Ուսուցիչներ Էջ",
"faq.noInternetTitle":"Կարո՞ղ են ուսանողները օգտագործել Scratch -ը առանց համացանցի առկայության:",
"faq.noInternetBody":"Այո, {downloadLink} -ը Scratch-ի այն տարբերակն է, որը կարող եք ներբեռնել և գործարկել անհատական և դյուրակիր համակարգիչների վրա: Ներկայումս Scratch ծրագիրը հասանելի է Windows-ի և Mac-ի հանար։",
"faq.communityTitle":"Կարո՞ղ եմ անջատել առցանց համայնքը իմ ուսանողների համար:",
"faq.communityBody":"Scratch-ի առցանց համայնքը հնարավորություն է ընձեռում երիտասարդներին կիսվել, համագործակցել և սովորել իրենց հասակակիցների հետ, մոդերացվող համայնքի շրջանակներում, որն էլ ղեկավարվում է Scartch-ի {cgLink} կողմից: Այնուամենայնիվ, մենք հասկանում ենք, որ որոշ ուսուցիչներ նախընտրում են, որ իրենց ուսանողները չմասնակցեն առցանց համայնքին: Այս մանկավարժները գուցե ցանկանան տեղադրել Scratch-ի offline ծրագիրն, որն աշխատում է առանց համացանցի և տեղակայվում է համակարգչի մեջ:",
"faq.teacherAccountTitle":"Ի՞նչ է Scratch ուսուցչի հաշիվը:",
"faq.teacherAccountBody":"Scratch ուսուցչի հաշիվը ուսուցիչներին և այլ մանկավարժներին տրամադրում է լրացուցիչ հնարավորություններ կառավարելու ուսանողների մասնակցությունը Scratch-ին, ներառյալ ստեղծել ուսանողական հաշիվներ, կազմակերպել ուսանողական նախագծերը ստուդիաներում և կառավարել մեկնաբանությունները: Scratch ուսուցիչների հաշիվների վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար այցելեք այստեղ` {eduFaqLink}։",
"faq.eduFaqLinkText":"Scratch ուսուցչի Հաշվի ՀՏՀ",
"faq.requestBody":"Դուք կարող եք պահանջել ուսուցչի հաշիվն այստեղ`{educatorsLink} ։ Գրանցման ժամանակ լրացուցիչ դաշտով պահանջվում է հաստատել Ձեր դերը, որպես ուսուցիչ:",
"faq.dataTitle":"Ի՞նչ տվյալներ է հավաքում Scratch ուսանողների մասին:",
"faq.dataBody":"Երբ ուսանողն առաջին անգամ գրանցվում է «Սքրաչ» - ում, մենք խնդրում ենք հիմնական ժողովրդագրական տվյալներ ՝ ներառյալ սեռը, տարիքը (ծննդյան ամիսը և տարին), երկիրը և էլփոստի հասցեն `հաստատելու համար: Այս տվյալները օգտագործվում են (համախմբված տեսքով) հետազոտական ուսումնասիրություններում, որոնք նպատակ ունեն բարելավել մեր պատկերացումները այն մասին, թե ինչպես են մարդիկ սովորում Scratch-ով: Երբ խմբավարը Scratch-ի ուսուցչի հաշվով բացում է մեծ քանակով ուսանողների հաշիվ, ապա կարիք չկա, որ ուսանողները տրամադրեն իրենց էլ. փոստը։",
"faq.lawComplianceTitle":"Արդյո՞ք Scratch-ի առցանց տարբերակը համապատասխանում է Միացյալ Նահանգների տեղական և դաշնային տվյալների գաղտնիության օրենքներին:",
"faq.lawComplianceBody1":"Scratch- ը խորապես հոգ է տանում ուսանողների և մեր ծրագիրն օգտագործող բոլոր անհատների գաղտնիության մասին: Մենք ունենք ֆիզիկական և էլեկտրոնային գործառույթներ, որոնց շնորհիվ պաշտպանում ենք Scratch-ի կայքից հավաքած տեղեկատվությունը: Չնայած նրան,բոր մենք ի վիճակի չենք առաջարկել պայմանագրային երաշխիքներ յուրաքանչյուր սուբյեկտի հետ, որն օգտագործում է մեր անվճար կրթական արտադրանքը, մենք համապատասխանում ենք Միացյալ Նահանգների բոլոր դաշնային օրենքներին, որոնք կիրառելի են MIT- ի և Scratch Foundation- ի վրա` ովքեր ստեղծել և պահպանում են Scratch-ը: Լրացուցիչ տեղեկությունների համար լավ կլինի ուսումնասիրեք Scratch- ի գաղտնիության քաղաքականությունը:",
"faq.lawComplianceBody2":"Եթե դուք ցանկանում եք կառուցել Scratch-ի նախագծեր, առանց մեզ որևէ անձնական տեղեկություններ տրամադրելու, ապա ներբեռնեք և տեղադրեք{downloadLink} ծրագիրը։ Այս դեպքում Scratch-ում ստեղծված ծրագրերը հասանելի չեն լինի Scratch-ի թիմին։ Ծրագրի օգտագործումը չի բացահայտում որևէ անձնական նույնականացման տեղեկատվություն, աննկախ նրանից, որ դուք վերբեռնում եք այդ ծրագրերը Scratch-ի առցանց համայնք:"